Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը 24 ժամվա ընթացքում ծնվել է 12 երեխա. ՀԺ
Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում ծնվել է 12 երեխա: Այս հաստատության համար սա աննախադեպ ցուցանիշ է առնվազն վերջին 10 տարվա ընթացքում:
«Ծանրաբեռնվածություն առաջին 11 ժամում է եղել՝ առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 10:20 րոպե: Երեխաներից 9-ը ծնվել են այդ ընթացքում»,-«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է ծննդատան տնօրեն Արամ Ավալյանը: 12 ծննդաբերություններից 3-ը եղել է կեսարյան հատումով, 9՝ բնական ճանապարհով:
Երեխաներից 6-ը աղջիկ է, 6-ը՝ տղա:
Թե ծննդաբերությունը թե հետվիրահատական շրջանն անցել են առանց խնդիրների ու բարդությունների: «Վաղը պատրաստվում ենք դուրս գրմանը: Ամեն ինչ նորմալ է, և երեխաները և մայրիկները առողջ են, լավ են, հանգիստ են, ուրախ են»,-ասել է Ավալյանը: Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը, տնօրենի տեղեկացմամբ, գրանցվում է օրական միջինը 3-5 ծնունդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին