Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով. ՃՈ
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է նախազգուշացնել՝ անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների վարորդները պտժվելու են։
Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք. «Միտումնավոր անընթեռնելի դարձրած հաշվառման համարանիշում անգամ մեկ թվի չերևալու դեպքում վարորդները նախկին 100 հազար դրամի փոխարեն կվճարեն 200 հազար դրամ: Եթե տարվա ընթացքում խախտումը կրկնվի երկրորդ անգամ, վարորդը կվճարի 400 հազար, երրորդ անգամ խախտելու դեպքում` 600 հազար դրամ տուգանք, ինչպես նաև վարորդական իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով»։
ՃՈ-ն հայտնում է նաև, որ մաշված պետհամարանիշի դեպքում վարորդները կտուգանվեն 10 հազար դրամի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ