Վիճելի կղզիների հարցով Ճապոնիան բողոք է ներկայացրել Չինաստանին
Ճապոնիայի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Չինաստանին, քանի որ վերջինիս նավերը հայտնվել են Ճապոնիայի տարածքային ջրերում՝ՉԺՀ հետ վիճելի Սենկակու կղզիների մոտ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, շաբաթ առավոտյան Չինաստանի ծովափնյա անվտանգության չորս նավ մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր՝ վիճելի Սենկակու կղզիների մոտ և այնտեղ մնացել երկու ժամ, չնայած Ճապոնիայի անվտանգության ծառայության՝ տարածքը լքելու կոչերին:
Բողոքի նոտայում ասված է, որ Սենկակու կղզիները Ճապոնիայի տարածք են, տարածքային ջրեր ներխուժելը խախտում է Ճապոնիայի ինքնիշխանությունը և անընդունելի է:
Սենկակու կղզիները տարածքային վեճի առարկա են Չինաստանի և Ճապոնիայի միջև: Ճապոնիան պնդում է, որ կղզիներին տիրապետում է 1895 թվականից, իսկ Պեկինում հիշեցնում են, որ 1783 և 1785 թվականների ճապոնական քարտեզներում կղզիները նշված են որպես չինական տարածք: Երկրորդ աշխարհամրտից հետո կղզիները գտնվել են ԱՄՆ վերահսկողության ներքո և փոխանցվել են Ճապոնիային 1972 թվականին: Թայվանում և Չինաստանում կարծում են, որ Ճապոնիան ապօրինի է տնօրինում կղզիները: Տոկիոն կարծում է, որ Չինաստանն ու Թայվանը կղզիներին սկսել են հավակնել 1970-ական թվականներից, երբ պարզ դարձավ, որ դրանց ավազանը հարուստ է օգտակար հանածոներով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ