Տափերական գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
Այսօր ժամը 17:55-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մանկապարտեզից լսվել է պայթյունի ձայն, որին հաջորդել է հրդեհը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը Panorama.am-ին ասաց, որ գյուղում չէ, բայց տեղյակ է, որ որ հրդեհ է եղել, այժմ արդեն մարել են:
«Միջանցքում է եղել: Հին միջանցք է, վերանորոգման կարիք ուներ: Չեմ կարող ասել, թե հրդեհի բռնկման պատճառն ինչն է: Որևէ մեկը չի տուժել»,- ասաց գյուղապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ