Շուրջ 150 օդաչու լքել է «Աէրոֆլոտ»-ը Ասիայում աշխատելու համար
Ասիական ավիաընկերություններում աշխատելու համար շուրջ 150 օդաչու լքել է «Աէրոֆլոտ» խումբը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ավիափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը:
«Կարճ ժամանակում «Ռուսաստանից» հեռացել է շուրջ 120 մարդ, մեզանից՝ շուրջ 20: Մարդիկ գնում են աշխատելու Ասիայում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ավիաընկերության բաժնետերերի տարեկան հավաքին:
Նա նաև նշել է, որ որոշում են ընդունել և այդ մասին ծանուցել են բոլոր օդաչուներին. «Ով հեռանում է «Աէրոֆլոտ»-ից, մենք հետ չենք վերցնի աշխատանքի, միայն երեք տարի հետո»:
Սավելևը հավելել է, որ այժմ ավիաընկերությունում աշխատում է արտասահմանցի 20 օդաչու, և «Աէրոֆլոտը» կշարունակի ներգրավել օդաչուների այլ երկրներից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ռուսական ավիաընկերությունը մտահոգված է կադրերի Ասիա հոսքով. վերջին 2,5 տարում Ասիա է գնացել ինքնաթիռի ավելի քան 300 հրամանատար և հրահանգիչ, ևս 400 օդաչու: Պատճառներից մեկը համարում են ռուսական և ասիական ավիաընկերություններում օդաչուների աշխատավարձը:
ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Օդային տրանսպորտ շահագործողների ասոցիացիայի հետ քննարկում է ռուսաստանցի օդաչուների հոսքը արտասահման կանխելու առաջարկները: Միաժամանակ տրանպորտի նախարար Մ. Սոկոլովը հայտարարել է, որ նախարարությունը սրանում որևէ հատուկ խնդիր չի տեսնում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին