Պատմության մեջ առաջին անգամ Բուքինհեմյան պալատի պահակախումբը կին է ղեկավարել
Կանադայի բանակի կապիտան Մեգան Կուտոն դարձել է պատմության մեջ առաջին կինը, որին վստահել են ղեկավարել Բուքինհեմյան պալատը պաշտպանող պահակախումբը:
Ռիա նովոստին գրում է, որ Կանադայում 24-ամյա Կուտոն արքայադուստր Պատրիցիայի թեթև հետևակի գնդի գումարտակի հրամանատար է: Նրա ստորաբաժանումը Մեծ Բրիտանիա է եկել մասնակցելու Բրիտանական կայսրության կազմում Կանադա դոմինիոնի կազմավորման 150-ամյակի տոնակատարությունների շրջանակում:
Մինչև իր զինվորներին Վելինգտոնի զորանոցներից Բուքինհեմյան պալատ տանելը կին-կապիտանն ասել է, որ այդքան էլ չի հուզվում և որ իրենք բավարար մարզվել են: Պահակախմբի հերթափոխի արարողությունը Բուքինհեմյան պալատի մոտ Լոնդոնի ամենահանրաճանաչ տեսարաններից է, որն ամեն օր տեսնելու է գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ: