ԾԻԳ-երի օպտիմալացումից հետո մեծ ֆինանսական ռեսուրսներ գանձապետական միասնական հաշվով չեն շրջանառվում. ՎՊ նախագահ
«2016 թվականի վերջին կառավարությունն իրականացրեց «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ների օպտիմալացման գործընթաց և այսօրվա դրությամբ, ըստ մեր գնահատականների, բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ գանձապետական միասնական հաշվով չեն շրջանառվում»,-Ազգային ժողովում 2016 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
Նրա կարծիքով, մոտակա ժամանակներում կառավարությունն այս ուղղությամբ պետք է համապատասխան գործողություններ իրականացնի:
«Պարզ ճշմարտություն է, որ եթե այդ միջոցները շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով, շատ ավելի թափանցիկ ու վերահսկելի կլինեն, բնականաբար, մեր եզրակացությունն էլ շատ ավելի արդյունավետ», - ասաց Լ. Յոլյանը:
ՎՊ նախագահի խոսքով, նմանատիպ խնդիր դրել էին, որ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները՝ հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ, իրենց ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է շրջանառեն գանձապետական միասնական հաշվով. «Ցանկություն կա, բայց մինչև այս պահը սայլը տեղից չի շարժվել: Հուսով եմ, որ մոտակա ժամանակներս այդ հարցերին էլ կտրվեն համապատասխան լուծումներ»:
Նա ասաց, որ բերելով գանձապետական հաշիվ՝ իրենք լուծում են խնդրի ընդամենը մի մասը:
«Գանձապետարանին մենք պետք է լիազորենք այդ գումարների նկատմամբ նաև իրականացնել նախնական հսկողություն»,- հավելեց Լ.Յոլյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԾԻԳ-երում ուզում ենք աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ, ծախսերն՝ ավելի պակաս. վարչապետ
- Վարչապետի առաջարկով մեկնարկում է ԾԻԳ-երի օպիմալացման հաջորդ փուլը
- Եվս մեկ ԾԻԳ լուծարվեց.«Ժողովուրդ»
- ԾԻԳ-երի օպտիմալացման արդյունքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն էական գումարներ կտնտեսի
- Վարչապետի արձագանքը՝ ԾԻԳ-երի լուծարման որոշումներին
- Վարդան Արամյանը բյուջեի թերակատարման, ԾԻԳ-երի վերաիմաստավորման մասին
- ԾԻԳ-երում կառանձնացվեն մասնագետներ, ովքեր կհամակարգեն աշխատանքը
- «Յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում». ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի մասին
- Վարչապետին ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները
- «ԾԻԳ-ի կողմից առանց համապատասխան փաստաթղթերի 546.9 հազար դոլարը փոխանցվել է ենթամատակարարի». ՎՊ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ