Մակրոնը Ռուսաստանին ագրեսոր է անվանել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ագրեսիան գալիս է Ռուսաստանից, այսինքն՝ ագրեսորն Ուկրաինան չէ։ Մենք նաև խոստովանում ենք, որ Ղրիմի բռնակցումն ապօրինի է, նշանակում է՝ մենք գիտենք, ով է պատերազմ սկսել և ով է այս իրավիճակը ստեղծել»,- ասել է Մակրոնը։
Այսպիսի հայտարարություն նա արել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո։
ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը նախկինում մեկ անգամ չէ, որ հերքել է Արևմուտքի և Կիևի այն հայտարարությունները, որ Ուկրաինայի արևելքում ռուական զորքեր կան։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին