Միխալկովը պատմել է, թե ինչու չի կարողանում Գրիբոյեդովի մասին ֆիլմ նկարահանել Թուրքիայում և Իրանում
Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտնել է, որ նկարահանող խմբի անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով չի կարողանում սկսել ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի մասին ֆիլմի նկարահանումները Թուրքիայում և Իրանում:
«Մենք պատրաստ ենք ֆիլմ նկարահանել Գրիբոեդովի մասին: Բնության հատվածների նկարահանումներ մենք ուզում էինք անել Ստամբուլում կամ Թեհրանում: Հաշվի առնելով բոլոր վերջին զարգացումները՝ մենք այնտեղ կդառնանք թիրախ: Մեր խումբը 300 հոգի է և անվտանգության ոչ մի երաշխիք»,-Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Ն. Միխալկովը:
Նրա խոսքով, նկարահանումների համար ինչ-որ բան կարողացել են գտնել Բաքվում և Նախիջևանում, բայց գլխավոր օբյեկտները գտնվում են Թեհրանում և Ստամբուլում:
Ալեքսանդր Գրիբոյեդովը 1819թ. փետրվարին այցելել է Էջմիածնի վանք, ծանոթացել հայկական պատմական հուշարձաններին: 1822թ. Թիֆլիսում եղել է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղար: Գեներալ Պասկևիչի բանակում մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը: 1827թ. Երևանի բերդի առումից հետո պարգևատրվել է «Երևանի գրավման համար» մեդալով: 1828թ. փետրվարի 10-ին Գրիբոյեդովը մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, նրա առաջարկությամբ մտցվել է 15-րդ կետը, որով 40 հազար պարսկահայի թույլատրվել է ներգաղթել Արևելյան Հայաստան: Երևանում 1975թ. կանգնեցվել է Գրիբոյեդովի արձանը: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կան նրա անվան փողոցներ և դպրոցներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում