Գտնվել է 1914 թ. փաստաթուղթ՝ Լա Մանշի տակ թունել կառուցելու Չերչիլի նախագծով
Մեծ Բրիտանիայում աճուրդում ներկայացվելու է փաստաթուղթ, որում երկրի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլն առաջարկում է թունել կառուցել Լա Մանշի տակ:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Telegraph-ին, գրում է, որ փաստաթուղթը թվարգրված է 1914 թվականի հունիսի 12, երբ Չերչիլը զբաղեցնում էր ծովակալության առաջին լորդի պաշտոնը: Գրությունը, տպագրված և ստորագրված Չերչիլի կողմից, ներկայացնում է թունելի կառուցման նախագիծը բացվող կամուրջներով, որոնք Ֆրանսիայի հետ պատերազմի սկսվելու դեպքում պետք է ոչնչացվեին:
«Պետք է հնարավոր լինի թունելի ոչնչացումը, բայց դրա անհրաժեշտությունը չի լինի մինչև Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև իսկական պատերազմի սկիզբը»,- գրել էր քաղաքական գործիչը:
Աճուրդը կայանալու է հուլիսի 6-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ