Ստամբուլում ցրել են գեյ-շքերթը
Ստամբուլի ոստիկանությունը ցրել է լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների իրավունքների պաշտպանությանը նվիրված չարտոնված երթի մասնակիցներին: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, կազմակերպիչները հայտարարել էին, որ երթը կկայանա, չնայած քաղաքային իշխանությունների արգելքին:
Մարդկանց ոչ մեծ խմբեր հավաքվել են Թասիմ հրապարակի մուտքերի մոտ: Ոստիկանությունը ձերբակալել է մի քանիսին, այնուհետև կիրառել ռետինե փամփուշտներ՝ հավաքվածներին ցրելու համար:
Ստամբուլի իշխանություններն արդեն երրորդ տարին է արգելում են գեյ-շքերթը՝ պատճառաբանելով, որ մասնակիցների վրա կարող են հարձակվել ծայրահեղ աջ գաղափարախոսությունների հետևորդները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ