«Ֆեյսբուքը» կզբաղվի սերիալների արտադրությամբ. WSJ
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ծրագրում է զբաղվել սերիալների արտադրությամբ,-այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով՝ The Wall Street Journal-ին։
Նշվում է, որ «Ֆեյսբուքը» բանակցում է հոլիվուդյան ստուդիաների և գործակալությունների հետ «հեռուսատշոուի որակի» արտադրության մասին և պատրաստվում է թողարկել մինչև ամառվա վերջ սեփական արտադրանքը։
WSJ-ի տեղեկություններով, սոցկայքը պատրաստ է ներդնել 3 մլն դոլար՝ մեկ շարքի ստեղծման համար, որը համեմատելի է մալուխային հեռուստատեսության թանկարժեք նախագծերի հետ։
Նշվում է նաև, որ «Ֆեյսբուքը» հետաքրքրված է փոքր ձևաչափով՝ մոտ 10 րոպե տևողությամբ։
Սոցցանցից հրաժարվել են մեկնաբանել ծրարգրեր մասին մանրամասներ։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆեյսբուք»-ի լսարանը հասել է 1.94 միլիարդի
- «Ֆեյսբուք»-ն արգելել է «Կանայք-սիրուհիներ» կտավի գովազդը
- Facebook-ը նոր կենտրոնակայան է բացելու Լոնդոնում