Լեհական ընկերությունը «կոշիկ է հագցրել» դասական դիմանկարներին
Լեհական KIWI կոշիկի ընկերությունը գովազդային արշավը նոր մակարդակի է բարձրացրել: Այն ոչ միայն գեղարվեստորեն է մոտեցել այն գաղափարին, թե ինչպես ներկայացնել իր արտադրանքը, նաև կարողացել է ստանալ հայտնի թանգարանների աջակցությունը, որպեսզի ստեղծի այսպես կոչված «համալրված իրականություն» արվեստի աշխարհում ամենահայտնի դասականների գործերի համար:
kulturologia.ru –ի հաղորդմամբ, «Ավարտված դիմանկարներ» (Portraits Completed) արշավի շրջանակում ստեղծվել է հայտնի դիմանկաների «ներքևի մասը»՝ փորձելով ներկայացնել այնպես, կարծես լեգենդար նկարիչներն իրենք են նկարել իրենց մոդելների ոտքերը:
Այս գովազդային արշավը այս տարի Կաննի կինոփառատոնի շրջանակում Print & Publishing մրցույթում երկու մրցանակի է արժանացել: Այդ հաղթանակը պայմանավորված է եղել ոչ միայն գեղարվեստական մոտեցմամբ, այլ նաև սմարթֆոնների համար հատուկ առաջարկություն ստեղծելու: