Մարտին Սարգսյանը ասել է՝ ինչպես են առանձնատների սեփականատերերը ցածր գույքահարկ վճարում
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շքեղ առանձնատների ցածր գույքահարկին՝ նշեց, որ մեծ տներ հասկացողություն չկա, եթե գնայինով են ասում, դա ուրիշ է:
«Ձեր ասած տները մարդիկ հնարավորություն ունեն բաժանելու, ժառանգությամբ տալու իրենց թոռնիկներին, որդիներին։ Եթե 1 մլն դոլարանոց տուն է, ինքը կիսվում է, դառնում է տարբեր սեփականատերերին պատկանող տուն, ասենք՝ 250 հազար դոլարանոց բնակարան»,- ասաց Մարտին Սարգսյանը՝ հավելելով, որ այդ բաժանումն ու դրա հետևանքով գույքահարկի նվազեցումն օրինական է:
Նա նշեց, որ ինքը չի կարող կոնկրետ ասել, թե որ պաշտոնյաններն են այդպես վարվել: Միաժամանակ ասաց, որ անհրաժեշտություն լինի, կարող են տեղեկատվություն տրամադրել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին