Սթոունը Պուտինի մասին ֆիլմի քնադատությունները համեմատել է «ատելության շաբաթի» հետ
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին նկարահանած ֆիլմի վերաբերյալ ԶԼՄ-ների քննադատություններին։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցներում քննադատական արձագանքը Պուտինի հետ իր հարցազրույցի հետ կապված կինոռեժիսորը համեմատել է Ջորջ Օրուելի վեպի «ատելության շաբաթի» հետ։
«Կարծում եմ, քաղաքական առումով և Պուտինի հանդեպ ատելությամբ լցված չափից շատ նկատողություններ կան՝ պատկերելով նրան որպես անհոգի չարագործ։ Դրանում ինչ-որ բան կա «ատելության շաբաթից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սթոունը։
Հարակից հրապարակումներ`
- «Պուտին» ֆիլմը կցուցադրվի հունիսի 19-22-ը
- Պուտինի մասին ամերիկացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի հունիսին
- Պուտինի մասին Օլիվեր Սթոունի ֆիլմի նկարահանումներն ավարտվել են
- Օլիվեր Սթոունը Պուտինի մասին ֆիլմ է ուզում նկարել