Վրաստանի ողջ տարածքում «խելացի տեսախցիկներ» կտեղադրվեն
Վրաստանի ողջ տարածքում կտեղադրվեն երեք հազար «խելացի տեսախցիկներ»:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, դրանց փորձարկումն ավարտված է, տեղադրումը կմեկնարկի հուլիսի վերջին: Տեսախցիկներն առաջին հերթին կտեղադրվեն մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում, որից հետո դրանք կտեղադրվեն նաև այլ բնակավայրերում:
Փորձարկման արդյունքները, ըստ ՆԳ փոխնախարարի, ցույց են տվել, որ խախտումները սարքերի «աչքից» չեն վրիպում: Վրաստանում հիմա վարչական պատասխանատվության վերաբերյալ արձանագրություն կազմում են ձեռքով, տեսախցիկների տեղադրումից հետո մարդու գործոնը կբացառվի:
«Խախտում արձանագրող ծրագիրը մեխանիկորեն կապված է արձանագրություն կազմող ծրագրի հետ: Խախտում արձանագրելու և տուգանելու գործում մարդու դերը կբացառվի»,-նշում է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ