Տայգայում կիլոմետրեր անցած երեխայի մորը ցանկանում են զրկել ծնողական իրավունքներից
Մահացող տատիկին օգնության կանչելու համար ձյունածածկ տայգայով մի քանի կմ անցած չորսամյա երեխայի մորը կզրկեն ծնողական իրավունքներներից ու հնարավոր է նաև բանտ ուղարկեն:
RT-ն գրում է, որ ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբանին էլ կարող են զրկել կարավիճակից. Նրան մեղադրում են քննության խոչընդոտման մեջ:
Իրավապահները նշում են, որ տատիկի մահվան պահին երեխան միայնակ է եղել կույր պապիկի հետ: Փաստաբանը չի ընդունում մեղադրանքը, որ մայրը խմած է եղել: Նա երեխայի մորը քրեական պատասխանատվության ենթարկելը խիստ պատիժ է համարում:
Փաստաբանի որակազրկման հարցը կորոշվի հունիսի 29-ին՝ փաստաբանների հանձնաժողովի նիստում:
Հարակից հրապարակումներ`
- Տատիկին օգնելու համար 8 կմ անցած աղջնակին մայրը վերցրել է սոցիալական կենտրոնից
- Տուվայում չորսամյա աղջիկը անցել է 8 կմ մահացող տատիկին օգնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին