Սիրիացի երգչուհի Նասրիին լիբանանյան օդանավակայանում ձերբակալել են
Սիրիացի երգչուհի Ասալա Նասրիին ձերբակալել են լիբանանյան օդանավակայանում թմրադեղ տեղափոխելու համար: Լենտա.ռու կայքը, հղում անելով Al Arabiya-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Նասրին ուղևորվում էր Բեյրութից Կահիրե: Անվտանգության ծառայության աշխատակիցները երգչուհու կոսմետիկայի համար նախատեսված տուփում կոկային են հայտնաբերել: Երգչուհին հայտարարել է, որ թմրադեղը գցել են իր մոտ, չգիտի՝ ով է դա արել:
Անվտանգության ծառայության աշխատակիցները թողել են Նասրիին, երբ նա գրավոր պարտավորություն է վերցրել մշտապես անցնել ստուգում: Երգչուհին պետք է անալիզ հանձնի Լիբանան յուրաքանչյուր այցի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ