Վթարի ենթարկված տղամարդը վեր է կենում ու փաբ մտնում
Արագ ընթացող ավտոբուսը դուրս է գալիս երթևեկելի գոտուց, վթարի ենթարկում քայլող տղամարդուն՝ նրան նետելով մի քանի մետր հեռու, բախվում սյանը, ինչի հետևանքով վնասվում է ավտոբուսի դիմապակին:
Mirror պարբերականը հրապարակել է տեսանյութ և լուսանկարներ, թե ինչպես վթարի ենթարկված տղամարդը՝ 50-ամյա Սիմոն Սմիթը վեր կենում գետնից ու մտնում մոտակա փաբը:
Ըստ աղբյուրի, Սմիթը թեթև վնասվածքներ է ստացել: Նա իրեն բախտավոր է համարում ողջ մնալու համար:
Չնայած նա ինքնուրույն վեր էր կացել ու քայլել, սակայն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ծառայության աշխատակիցները նրան տարել են՝ անպայման հետազոտության ենթարկելու:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ