Թուրքիան մտադիր է 2017 թվականին 4,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ ընդունել
Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները նախատեսում են ընթացիկ տարում 4,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ ընդունել։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի տուրօպրատորների ասոցացիան։
«Թուրքիան հույս ունի այս տարի ընդունել 4,5 միլիոն ռուս զբոսաշրջիկի։ Այս մասին ասված է հյուրանոցների պրոֆեսիոնալ մենեջերների ասոցիացիայի նախագահ Հաքան Դյուրանը։
Տուրօպերատորները թվերն իրատեսական են համարում»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թիվն ապրիլին աճել է 486 տոկոսով։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում