Հյուսիսային Կորեան կոչ է արել մահապատժի ենթարկել Հարավային Կորեայի նախկին նախագահին
Հյուսիսային Կորեան հրաման է արձակել, որում կոչ է անում մահապատժի ենթարկել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պան Կին Հեին և հտախուզության պետին՝ իբրև թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին վերացնելու պլանների համար։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՑՏԱԿ» հյուսիսկորեական գործակալությանը։
Գործակալությունը, չբացահայտելով աղբյուրները, պնդում է, որ 2015 թվականին հարավկորեական «ահաբեկչական խմբավորումը» պատրաստվում էր երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կենսաքիմիական զենք օգտագործել։