Ամռանը Պուտինը արձակուրդ չի մեկնի
Առնվազն մինչև սեպտեմբեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արձակուրդ չի մեկնի։ Այս մասին հայտնել է վերջինիս մամուլի քարտուղարը, գրում է «Վեստի.ռու»-ն։
Պատասխանելով Պուտինի հանգստի հնարավորության մասին լրագրողների հարցին՝ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ իր ձեռքում է պետության ղեկավարի աշխատանքային գրաֆիկը՝ մինչև սեպտեմբեր, և «այնտեղ արձակուրդային ոչինչ չկա»։
«Արձակուրդ առայժմ չի ենթադրվում։ Գրաֆիկը բավական ինտենսիվ է»,- ասել է մամուլի քարտուղարը։
Ինքը՝ Պեսկովը, նախատեսում է հանգստանալ օգոստոսին, սակայն չի հայտնել՝ որտեղ։ «Հարցը որոշման փուլում է»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին