Կառավարությունը 2016-ին 28 ավտոմեքենա հանձնել է պետգույքի կոմիտեին՝ օտարման նպատակով. Վ. Ստեփանյան
Նախորդ տարվա ընթացքում կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժինների կողմից իրականացված ընդհանուր փաստաթղթաշրջանառությունը կազմել է 43 հազար միավոր, որը նաև ներառում է թեժ գծով ստացված դիմում-բողոքները, գրությունները: «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:
Նրա խոսքով, 2015-ի համեմատ 2016-ին նկատվել է թղթաշրջանառության աճ, որի նվացեցման ուղղությամբ էլեկտրոնային թվայնացման անցնելու նպատակով իրականացվում են աշխատանքներ:
Ներկայացված տվյալներով, 2016թ. ընդունվել է կառավարության 1399 որոշում, վարչապետի՝ 1270 որոշում, 2015-ի համեմատ յուրաքանչյուրը 200-ով պակաս են:
«Ներկայումս կատարվում են աշխատանքներ, որպեսզի նշված տվյալներն ավելի նվազեն, քանի որ նպատակահարմար ենք գտնում, որ գերատեսչությունների աշխատանքը պետք է ավելի ընդլյանվի, որի արդյունքում որոշումների բավականին մեծ մաս իրենք տեղում ընդունեն՝ առանց կառավարության անդրադարձի: Դա ավելի օպերատիվ լուծումների կբերի»,- ասաց Վահե Ստեփանյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ 2016-ին կառավարության կողմից իրականացվել է 22 ծրագիր:
Վ. Ստեփանյանն ասաց, որ կատարվել են տնտեսումներ՝ կապված կառավարության հայտարարած տնտեսման ռեժիմի հետ: Նրա խոսքով, տնտեսում է եղել նաև ավտոմեքենաների, վառելիքի հետ կապված, թվով 28 ավտոմեքենա հանձնվել է պետգույքի կոմիտեին՝ օտարման նպատակով, որի հետ կապված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԿՏԿ-ն նկարահանել է Ստեփանակերտի պաշարման վերաբերյալ ֆիլմ, որտեղ ներկայացված են բացառիկ կադրեր
- Արա Սաղաթելյան. ԱԺ-ին հատկացված միջոցների 74 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը
- Նախագահի աշխատակազմը 2016-ին տնտեսել և պետական բյուջե է վերադարձրել 439 միլիոն դրամ