Նոր ջերմոցներ՝ Տավուշի Խաչարձան գյուղում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում շարունակում է ջերմոցներ կառուցել: Վերջին երկու տարվա ընթացքում գյուղում կառուցվել է չորս ջերմոց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբի և երկու ջերմոց արգենտինահայ Կալչիյան, Ավագյան և Թերզյան ընտանիքների ֆինանսավորմամբ:
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսօր Խաչարձանում Ավստրալիայի հանձնախմբի կողմից կառուցված չորս ջերմոցներից երկուսի բացումը նախանշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբից Հայկ Լեպեճիէանի և Հիմնադրամի այլ ներկայացուցիչների այցով:
Ջերմոցներից յուրաքանչյուրը տրվել է խաչարձանցի մեկ ընտանիքի, որոնք ջերմոցում աճեցնելու են տարբեր տեսակի բանջարեղեն: Մեկ ջերմոցի ընդհանուր մակերեսը 1000 քառակուսի մետր է, ջերմոցն աշխատում է կաթիլային ոռոգման համակարգով: Ջերմոցի հետ միասին խաչարձանցիները նվեր են ստանում նաև սածիլներ և սերմացու:
Խաչարձան գյուղի ներկայիս մոտ 400 բնակիչները 1988թ-ին Ադրբեջանի Ղազախի շրջանից բռնագաղթվածներն են և նրանց ժառանգները: Հիմնադրման օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում վերաբնակեցված համայնքները, այդ թվում նաև Խաչարձանը: Վերջին տարիներին Հիմնադրամի աջակցությամբ գյուղում կառուցվել է բուժկետ, սպորտհամալիր և հանդիսությունների սրահ, վերակառուցվել է գյուղի դպրոցը, հիմնվել են մի քանի տասնյակ փեթակներ, ինչպես նաև դպրոցին տրամադրվել է ավտոբուս:
Հարակից հրապարակումներ`
- Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը նախատեսում են պետական աջակցություն ցուցաբերել
- Ալափարս համայնքում հիմնված խնձորի և ընկուզենու այգիները ամբողջությամբ կմշակվեն ոռոգման կաթիլային համակարգով (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց