Անթալիայում կտրուկ աճել է ռուս տուրիստների թիվը
2017 թվականին Թուրքիայի ամառային զբոսաշրջության կենտրոններց մեկում՝ Անթալիայում, զգալիորեն աճել է ռուս զբոսաշրջիկների թիվը։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ Անթալիայի օդանավակայանի տվյալների՝ այս տարի զբոսաշրջիկների թիվն աճել է մոտենալով 2015 թ.-ին։ Տարեսկզբից մինչև հունիս Անթալիա է ժամանել 2.8 մլն զբոսաշրջիկ, որոնցից 1.1 միլիոնը կազմում են ռուսները։
Զգալի թվով զբոսաշրջիկներ են մեկնել նաև Ուկրաինայից, Իսրայելից, Ղազախստանից, Բելառուսից, Հունգարիայից, Հոլադիայից և Լիտվայից։ Սակայն ցանկը շարունակում է գլխավորել Ռուսաստանը։
Թուրքիայի զբոսաշրջության պատմության մեջ ամենավատ ամիսը 2016 թ.-ի հունիս ամիսն էր։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան մտադիր է 2017 թվականին 4,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ ընդունել
- Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները
- Ռուս զբոսաշրջիկների նվազման հետևանքով Թուրքիան 840 մլն դոլարի վնաս է կրել
- Անթալիա են մեկնել առաջին ռուս զբոսաշրջիկները
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան