Հասարակություն 15:52 05/07/2017 Հայաստան

Բնապահպան. Խնդիրն ավելի լուրջ է, քան թվում է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Խնդիրն ավելի լուրջ է, քան թվում է առաջին հայացքից»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Հայկական բնապահպանական ճակատ  նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը՝ խոսելով Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու օրինագծի մասին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն վաղը երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը

Նախաձեռնության անդամի խոսքով, խնդիրը 100 մլն խմ-ն չէ, ու պետք չէ լիճը չափել սանտիմետրով ու խորանարդ մետրով:

«Սա ի սկզբանե սխալ մոտեցում է, որովհետև Սևանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա: Ջրի պաշարներն ու սանտիմետրերը դիտարկելով՝ մենք արդեն մեթոդաբանական սխալ ենք  անում: Մենք ասելով՝ նկատի ունեմ որոշում կայացնողներին»,-ասաց Գալստյանը:

Նա կասկածում է, որ կառավարության ղեկավարին ասել են՝ լճում հավելյալ ջուր կա այլ նպատակներով օգտագործելու համար:

«Դեռ երեք ամիս առաջ վարչապետը ինչ-որ մեկի խորհրդով հանձնարարական է տվել հավելյալ մեկ մլրդ խմ ջուրը տնտեսապես շահավետ օգտագործելու մեխանիզմներ գտնելու ուղղությամբ: Այսինքն, խնդիրը շատ ավելի լուրջ է»,-ասաց Գալստյանը:

Նրա ունեցած տվյալներով, առաջիկա երեք տարում Սևանից 1 մլրդ խմ ջուր են վերցնելու:
Հիմնավորումները, որ լրացուցիչ ջրառը կատարվում է  130 հազար գյուղացիական տնտեսությունների հողերը ոռոգելու համար բարկացնում են բնապահպանին:

«Ո՞նց 130 հազար գյուղացիական տնտեսություն մնում է առանց ջրի, ու դու պետությո՞ւն ես, թե՞ համատիրության ֆունկցիա ես կատարում: Սևանի՞ հույսին էիր: Սա պետության կառավարում չէ, սա խայտառակություն է: Ես շատ ցանկանում եմ, որ լրագրողները նրանց ասած խոսքերի հետևից գնան, հարցնեն, թե 130 հազար տնտեսությունները որտե՞ղ են գտնվում, ո՞ր համայնքներում և ընդհանրապես այդ համայնքները կարո՞ղ են Սևանից ջուր ստանալ, թե՞ ոչ»,-ասաց նա:

Լևոն Գալստյանը չի հասկանում, ինչու ձնառատ տարում ջրամբարները բավարար քանկությամբ ոռոգման ջուր չունեն, կարող է ենթադրել ամեն ինչ, բայց հստակ տվյալներ ձեռքի տակ չունի, վերահսկողական մեխանիզմներ էլ չկան:

«Օրինակ, մենք երկու տարի առաջ առաջարկել էինք բոլոր ջրամբարների ու Սևանա լճի վրա դնել օնլայն վերահսկման համակարգ, որոնց միջոցով բոլորը, հատկապես շահագրգիռ կողմերը, կարող են վերահսկողություն սահմանել, որպեսզի հետո իրար չմեղադրենք, ինչքա՞ն ջուր լցվեց, ինչքա՞ն բաց թողնվեց: Չարեց կառավարությունը, ուրեմն մենք էլ իրավունք ունենք կասկածելու, որ թաքցնելու բան ունեն»,-ասաց նա:

Բնապահպանը կարծում է, որ ոռոգման ջրի ծավալների մասին հստակ տվյալների կառավարությունը չի տիրապետում, ներկայացված թվերը, ըստ նրա, մոտավոր են: Նա ստեղծված իրավիճակում մեղադրում է իշխանություններին, համարում, որ նրանց վարած քաղաքականության պատճառով է, որ արտեզյան ջրերը ոչնչացել են:

«Իրենք են ձկնաբուծարանների համար թույլտվություն տվել, ինչի հետևանքով, իրենց ասած, 130 հազար գյուղացիական տնտեսություն մնացել է առանց ջրի»,-ասաց նա:

Բնապահպանական նախաձեռնության անդամը չի ցանկանում անդրադառնալ, թե ինչ կպատահի Սևանա լճին ջրի նվազման հետևանքով:

«Հարցը գիտականորեն 100 անգամ ապացուցվել է, սովետի ժամանակ տեսել են հետևանքները: Էլի եմ կրկնում, խոսքը ոչ թե 100 մլն խմ-ի մասին է, այլ մեկ մլրդ-ի: Եթե ուշքի չգանք, լինելու է ջրի որակի վատթարացում, հիմա էլ որակը շատ վատ է, քանի որ վերջին հինգ տարին, բացի 2016-ից, ջրի մակարդակը չի բարձրացել, 2012-ից սկսել է որակը վատանալ: Բոլոր տվյալները կան ջրի որակի վերաբերյալ՝ թափանցելիություն, պղտորություն, թթվածնի առկայություն, տարբեր տեսակի քիմիական նյութերի պարունակություն: Այս տվյալները կան»,-ասաց նա, հիշեցնելով, որ նման որոշումներն ազդում են պետության, հասարակության, բնակչության վրա:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագրի արդյունքները
Ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում
Աղբյուր` Panorama.am
16:09
Մատենադարանը՝ հիմնադրամ
Կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Մեր ԲՈՒՀ-երը ոչ թե պետական, այլ ուսանողների վարձավճարներով ապրող կառույցներ են. փորձագետ
Մեզ այդքան իրավաբաններ ու միջազգային հարաբերությունների մասնագետներ պետք չեն
Աղբյուր` Panorama.am
15:51
Արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունը. Նախարար
Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
Աղբյուր` Panorama.am
15:45
Անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ հնարավոր չի լինի երկարաձգել
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայաստանում ներդրվում է հանրագրերի ինստիտուտը
Հավանության է արժանացել «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը չէր բացառել Լապշինի արտահանձնումը Ռուսաստան:
Աղբյուր` Panorama.am
15:15
Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Աղբյուր` Panorama.am
15:15
Համակարգչային դասընթացների հավաստագրեր՝ Ամասիայի և Ալավերդիի մասնակիցներին
ավարտվել են միջին տարիքի և տարեց (50+) բնակիչների համար առաջին դասընթացները, որն իրականացրել է «Ռոստելեկոմը»՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
15:09
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արցախում նշում են Ճարտար քաղաքի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Աղբյուր` Panorama.am
15:00
Հեծանվորդների Եվրոպայի առաջնությունում այսօր Ռոբերտ Խաչատրյանն է
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթանում է հեծանվահրապարակի Մ 23 եւ Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, երեկ Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թրամփը դադարեցրել է սիրիացի ապստամբներին զինելու ԿՀՎ ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դադարեցվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին զինելու և...
Աղբյուր` Panorama.am
14:40
Ինչպես է սուտը հնարվում. Լոքյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու մասին
«Գաղտնի քննարկում չի եղել, այդ քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ և ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկել, այդ մասին անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Մեր ըմբիշները ոչ մեկին չեն զիջում. Արշակ Հայրապետյան
Պատանիները պատրաստվում են հուլիսի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
14:30
ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմոն գործով 18 անդամի դատավարությունը:
Աղբյուր` Panorama.am
14:23
Քննություն է տարվում՝ պարզելու հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
Աղբյուր` Panorama.am
14:16
ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող. Իշխան Կարապետյան
«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող՝ մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով, Ծառայությունում բոլոր գործընթացներն...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
Աղբյուր` Panorama.am
13:47
Մեկնարկում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեն
«Անալոգ լեռը» ժամանակակից արվեստի փորձառություն
Աղբյուր` Panorama.am
13:25
Բարեգործություն՝ Telcell տերմինալներով
«Հանգանակված գումարները արագ տեղ կհասնեն՝ առանց միջնորդավճարի գանձման»,- հայտնում են հիմնադրամից»:
Աղբյուր` Panorama.am
13:18
Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության օգտագործման համար իրավախախտումները չեն կանխարգելվում»
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության...
Աղբյուր` Panorama.am
13:07
Հատուկենտ են մարդիկ, որ այդքան հստակ են ձևակերպում մտքերը, ինչպես ՀՀ նախագահը. քաղաքագետ
««Ռէվոլուցիա» հաղորդմանը տված վերջին հարցազրույցի ընթացքում նա չխուսափեց պատասխանել որևէ հարցի՝ ներառյալ սեփական ճակատագրի, քաղաքական ապագայի վերաբերյալ»:
Աղբյուր` Panorama.am
13:00
Հայաստանում միասնական երթուղային ցանց կներդրվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին։
Աղբյուր` Panorama.am
12:48
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արցախում
ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ :
Աղբյուր` Panorama.am
12:41
ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագրին կառավարությունը հավանություն տվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՌԴ-ն հասկանում է՝ ռազմական անհավասարակշռությունը պետք է ուղղվի. քաղաքագետ
Հակամարտությունները երբեք չեն կրկնում միմյանց, և հայելային անդրադարձերն ուղղակի բացառվում են:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}