«Գազպրոմը» և Հունգարիան պայմանավորվել են «Թուրքական հոսք»-ով գազամատակարարման մասին
Ռուսական «Գազպրոմ» հոլդինգը և Հունգարիայի իշխանությունները «Թուրքական հոսք»-ով գազամատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել, գրում է «Լենտա.ռու»-ն՝ նշելով, որ այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Նախարարի խոսքով, Բուդապեշտը «Թուրքական հոսք»-ով գազամատակարարումը առավել օպտիմալ տարբերակ է դիտարկում, այն դեպքում, երբ Ռումինիայի և Խորվաթիայի տարածքով հնարավոր փոխադրումները չեն գործարկվել։
Հիշեցնենք, որ «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» ծովային հատվածի շինարարության մեկնարկի մասին հայտարարել էր 2017 թվականի մայիսի սկզբին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ