Կառուցում ենք ոսկու աֆինաժի գործարան. Արթուր Ջավադյան
«Մեր ոսկու պաշարների վիճակը նորմալ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Հարցին, թե մենք ունե՞նք ոսկու պաշարներ, նա պատասխանեց. «Մեզ այս պահին ոսկու պաշար պետք չի, բայց շատ շուտով ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ»:
Նա տեղեկացրեց, որ համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ այժմ ծրագիր են իրականացվում, կառուցում ենք ոսկու աֆինաժի բավականին լուրջ գործարան, որի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է լինելու:
«Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թիվը»,- ասաց ԿԲ նախագահը:
Նա նշեց, որ 2004 թ. Հայաստանում ոսկու պաշարը եղել է 1,6 տոննա:
«Այդքան մեծ չի եղել և այն պահին վաճառելը ճիշտ էր, որովհետև այն եկամուտը, որ մենք ստացել ենք ու փոխանցել բյուջե, բավականին լուրջ թիվ է եղել»,- ասաց Արթուր Ջավադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ