ԿԲ նախագահ. Դոգմատիկ լինելն էլ էդքան ճիշտ չէ
«Ըստ ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների, տնտեսական աճի տեմպերը կարագանան». Այսօր ԱԺ-ում ՀՀ ԿԲ 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա ասաց, որ կանխատեսվող տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության մի շարք ծրագրերի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ, կառուցվածքային բարեփոխումներով:
Դրամավարկային քաղաքականության այս տարվա ծրագիրը գրվել է այս տարվա փետրվարին, հրապարակվել մարտին, կազմելիս հաշվի են առնվել 2016-ի վերջին եղած ցուցանիշները:
ԿԲ նախագահի խոսքով, իրենց կանխատեսումները գնաճի վերաբերյալ արդեն փոխվել են՝ գնաճը կանխատեսում են մինչև 4 տոկոս, իսկ տնտեսական աճը՝ 3.3-4.8 տոկոս:
Նաև նկատեց, կյանքը դինամիկ է, չի բացառվում ծրագրում նշված ցուցանիշները մի քանի ամիս անց վերանայվեն։
«Դոգմատիկ լինելն էլ էդքան ճիշտ չէ, պետք է դինամիկ լինենք մեր կանխատեսումների մեջ»,-ասաց Ջավադյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Սեզոնային» փողեր
- Կապիտալի աճը մեծ ազդեցություն է ունեցել բանկային համակարգի կայունության բարձրացման վրա. ԿԲ ներկայացուցիչ
- ԿԲ փոխնախագահ. Ձմեռ պապիկներ չկան
- Մարդիկ առցանց կարողանալու են հետևել հիմնադրամի բոլոր հոսքերին. ԿԲ պաշտոնյա
- Վարչապետը ԿԲ նախագահին առաջարկեց քննարկել օրինապահ հարկատուներին արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը
- Շքեղ եք ապրում, շատ շքեղ. Արամ Մանուկյանը՝ ԿԲ փոխնախագահին