Բուլղարիան մտադիր է Սերբիայի հետ համաձայնագիր ստորագրել «Թուրքական հոսքի» վերաբերյալ
Բուլղարիան մտադիր է Սերբիայի հետ համաձայնագիր ստորագրել իր տարածքով «Թուրքական հոսքի» գազի տարանցման վերաբերյալ: Russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է վարչապետ Բոյկո Բորիսովը: Նրա խոսքով, բուլղարական կողմն ավելի վաղ ստորագրել է «ճանապարհային քարտեզը» 15,7 միլիարդ խորանարդ մետր գազի համար:
«Վաղը մենք ստորագրվելու ենք նմանատիպ համաձայնագիր Սերբիայի հետ, որը կնշանակի 10 միլիարդ խորանարդ մետր հոսք Բուլղարիայից Սերբիա»,- ասել է նա:
Ավելի վաղ ԶԼՆ-ները հաղորդել էին, որ «Գազպրոմը» Հունգարիայի հետ ստորագրել է համաձայնագիր «Թուրքական հոսքով» մատակարարումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում