Տնտեսություն 17:55 10/07/2017 Հայաստան

Տարեսկզբին հայտարարված 120 մլն դոլար ներդրումների 40 տոկոսն արդեն իրականություն է. Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում են մասնավոր ներդրումային ծրագրերը, մասնավորապես հիմնվում են ինտենսիվ այգիներ, կառուցվում են նոր ժամանակակից ջերմատներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ տարեսկզբին հայտարարված 120 մլն դոլար ներդրումների 40 տոկոսն արդեն իրականություն է:

Անդրադառնալով կաթիլային համակարգին, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ապահովագրության ծրագրերին, որոնց մեկնարկը նախատեսված է 2018 թվականից, նախարարն ասաց, որ կաթիլային համակարգի ներդրման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրով նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում՝ պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը: Արդյունքում, ըստ նրա, կունենանք հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, բերքի որակի բարելավում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:

Գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նույնպես նախատեսվում է վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառում, որով գրեթե կբացառվեն կարկտահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները:

Նախարարն առանձնահատուկ կարևորել է ապահովագրական համակարգի ներդրումը ոլորտում, որով հնարավորություն կտրվի ճիշտ և թիրախային ներդրումների հոսք ապահովել, ինչպես նաև բարձրացնել ոլորտի արդյունավետությունը: Նախատեսվում է ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի կիրառումը սկսել 2018 թվականից:

Իգնատի Առաքելյանը ներկայացնելով իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքները, ինչպես նաև անդրադառնալով  ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերին՝ նշեց, որ  ընդհանուր առմամբ պետական բյուջեից առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու` կատարված տնտեսումների հաշվին, այս տարի 3 նոր ծրագիր են նախաձեռնել, որոնցից գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիրն արդեն մեկնարկել է: Բացի այդ, արդեն այս տարի որոշակի փոփոխություններ կլինեն սուբսիդավորվող վարկերի ծրագրում. կբարձրանա տրամադրվող գումարի շեմը, տոկոսադրույքները կդառնան առավել մատչելի: 

Նախարարի խոսքով` պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրից, որի համար 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված էր 2 մլն 110 մլն դրամ, օգտագործվել է ընդամենը  878 մլն-ը, ընդ որում ձեռքբերված պարարտանյութի քանակը չի նվազեցվել և բավարարվել է մարզերի կողմից ներկայացված ամբողջական պահանջարկը: Բյուջետային միջոցներ են տնտեսվել նաև դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրից, նախատեսված 330 մլն դրամից օգտագործվել է շուրջ 171 մլն դրամ գումար:

Ինգատի Առաքելյանը հավելել է, որ դիզելային վառելիքի սուբսիդավորում ի սկզբանե նախատեսված չէր իրականացնել, սակայն հետագայում կատարված վերլուծությունները, ինչպես նաև մարզերից ստացված պահանջարկը ցույց են տվել, որ ծրագիրն այս տարի անհրաժեշտ է շարունակել, տրամադրված մատչելի դիզվառելիքը գյուղացիական տնտեսությունները կարող են օգտագործել աշնանացանի աշխատանքների համար:

Անդրադառնալով նոր նախաձեռնություններին` նախարարը նշեց, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 23 տրակտոր, ինչպես նաև այլ գյուղտեխնիկա: Ծրագիրն այս տարի փորձնական էր, սակայն կառավարությունը նաև հաջորդ տարիներին այն շարունակելու մտադրություն ունի. քննարկվում է գնման առարկաների անվանացանկն ընդլայնելու հարցը: Որպեսզի նաև լիզինգային ծրագրի շահառու դառնալու համար ֆինանսական միջոցներ չունեցող փոքր տնտեսությունները կարողանան օգտվել ժամանակակից գյուղտեխնիկայից, Գյուղատնտեսության նախարարությունը շուտով կսկսի մեքենատրակտորային կայանների ստեղծման փորձնական ծրագիրը:

Հաջորդ խնդրահարույց հարցի` մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով օգոստոս ամսից կմեկնարկի մատչելի պայմաններով` 3 % տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը: Նախարարի պարզաբանմամբ` վարկը տրամադրվելու է վերամշակողին, սակայն գումարը փաստացի ստանալու է գյուղացիական տնտեսությունը, որի բերքը կնքված պայմանագրի համաձայն մթերել է տվյալ կազմակերպությունը:

«Այս ծրագիրը հնարավորություն կտա` նախ արմատավորել պայմանագրերի կնքման մշակույթը, ինչպես նաև հնարավորություն տալ վերամշակողներին ժամանակին կատարել վճարումները»,- նշեց գյուղնախարարը:

Նա նաև հայտնեց, որ առավել մատչելի կդառնան սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները. նախատեսվում է ավելացնել սուբսիդավորման գումարները` հնարավորություն ընձեռելով գյուղացիական տնտեսություններին ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 % տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմ կսահմանվի 3-10 մլն դրամը` նախկին մինչև 3 մլն-ի փոխարեն: Ծրագրում կներառվի բաղադրիչ, ըստ որի, տնտեսությունները վարկային միջոցներ ստանալու համար պետք է ծրագիր ներկայացնեն, ինչը նպատակ ունի սուբսիդավորվող միջոցներն ուղղել բացառապես գյուղոլորտի զարգացմանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերոբ գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}