Չօգտագործվող գյուղատնտեսական հողերի տերերի համար վատ պայմաններ կստեղծվեն. Իգնատի Առաքելյան
«Ես համոզված եմ, որ ինչ որոշում էլ կլինի վերջում, կլինի օրենքի սահմաններում և կբխի բոլորի շահերից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով Հողային օրենսգրքի փոփոխություններին:
Նշենք, որ մայիսի 18-ի կառավարության նիստում հավանության է արժանացել «Հողային օրենսգրքում» և կից փաթեթում օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Ըստ դրա՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Այս փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրությամբ։ 2015 թվականին սահմանադրական փոփոխություններով հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի:
Իգնատի Առաքելյանն էլ նշեց, որ Սահմանդրության համաձայն՝ օտարերկրացին իրավունք չունի հողերի սեփականատեր լինել: «Օտարերկրացին և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը հավասա՞ր են իրար, թե՞ ոչ, դա ավելի շատ իրավաբանական հարց է: Մեզ համար կարևոր է, որ այդ հողերն օգտագործվեն»,- ընդգծեց նա:
Նախարարընաև հայտնեց՝ նոր փաթեթ են մշակում, որի համաձայն՝ չօգտագործվող գյուղատնտեսական հողերի տերերի համար վատ պայմաններ կստեղծեն, որ իրենք սկսեն օգտագործել կամ տրամադրեն վարձակալության այդ հողերը:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկը չի կարող խոչընդոտել որևէ ընկերության իր ապրանքը իրացնելու Ռուսաստան. նախարար
- Նորություններ՝ մթերման դիմաց մատչելի վարկեր տրամադրելու գործընթացում
- Կարկուտից տուժած համայնքներում կգործի ջրի վարձի գանձման մեղմ ռեժիմ. Իգնատի Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները