Քաղաքական 16:48 14/07/2017 Հայաստան

Իտալական ԶԼՄ. Ի՞նչ է թաքնված իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների hետևում:

Իտալական formiche.net կայքում հրապարակվել է Ֆրանչեսկո դի Պաոլոյի հոդվածը, որտեղ Իտալիայում Հայաստանի դեսպանի հայտարարություններ է ներկայացրել հուլիսի 4-ին շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին հետևած արձագանքների վերաբերյալ: Ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ի՞նչ է թաքնված ադրբեջանամենտ իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների ետևում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, hուլիսի 4-ին Հայաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ալխանլի գյուղի ուղղությամբ՝ կիրառելով  82 ու 120 մմ տրամաչափի ականանետներ: Արդյունքում  մեկ կին ու  մեկ երեխա է մահացել:

Որոշ իտալացի խորհարդարանականներ, որոնց թվում Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Խալիդ Շաուկին, «Lega Nord» կուսակցության սենատոր Սերջիո Դիվինան և «Հինգ Աստղ Շարժում»-ի սենատոր Վիտո Պետրոչելլին, մեղադրեցին Հայաստանին «վանդալիստական գործողությունների» մեջ, սակայն ոչ ոք չնշեց այն փաստը, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակում էր խախտել 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը: Ի՞նչ է թաքնված Երևանի դեմ կրակի հայտարարությունների հետևում: Արդյո՞ք առկա է վտանգ, որ երկու երկրների միջև մի շարք քաղաքական իրադարձությունները կարող են ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերի գործիք դառնալ:

  Արդյո՞ք գոյություն ունի հաղորդակցության ցանց, որն առավել կարևորություն կամ նշանակություն է տալիս մեկ փաստի գոյությանը մյուսի հանդեպ: Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանը պարբերաբար, կանխամտածված և նպատակային հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը, ինչպես նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Բաքվի կողմից արվող բազմաթիվ վերլուծություններին ի հակադրումն՝ օգտակար է նաև անդրադառնալ այլ տեսակետի  և փորձել  բացահայտել փաստերը և ենթադրությունները: Ալխանլի գյուղում տեղի ունեցած վերջին միջադեպը կարող է համարվել որպես պատասխան ադրբեջանական սադրանքի:

«Նախքան հայտարարություններ անելը, յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրի փաստերը համապարփակ ձևով,  Ադրբեջանի պաշտոնական մեկնաբանությունները կրկնելու փոխարեն, որոնք իրականությունից շատ հեռու են»,- ասում է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ով հավելում է, որ հայկական կողմը երբեք չի գործում որպես հարձակման նախաձեռնող, սակայն «անհրաժեշտության և ստիպված լինելու դեպքում միշտ պատրաստ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի յուրաքանչյուր սադրիչ գործողությունը զսպելու և ինքնապաշտպանության իր լիակատար իրավունքն իրագործելու նպատակով»: 
Բավական է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին,  որն, ի դեպ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափն է: Ըստ մայիսի 18-ի հայտարարության՝ համանախագահները նշել են, որ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել՝ հարված հասցնելով զինտեխնիկային»:

Բացի այդ, հուլիսի 4-ին ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործել են համազարկային հրթիռային համակարգ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր  միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին հակազդելու համար: ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով, որը վերածվել էր երկու կողմից հարձակումների դաշտի, բախումների լարվածության աճից մի քանի օր անց Սենատի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Alternativa Popolare-Centristi per l'Europa-NCD» կուսակցության անդամ, սենատոր Ալդո Դի Բիաջիոն հայտարարեց, որ «նպատակահարմար է հստակեցնել Բաքվի կառավարության պատասխանատվությունը, ինչպես նաև հարվածներ հասցնելու  մարտավարությունը: Ծանոթանալով ադրբեջանական կողմի քարոզչությանն ու իրականության աղավաղման փորձերին՝ պարզ է դառնում, որ ադրբեջանցիների օգտագործած մարտավարության արդյունքում հայկական կողմի պատասխանն արդարացված  է»:
Ըստ Իտալիայում Հայաստանի դեսպանի՝ հավասարակշռված և ամբողջական պատկերը կազմելու համար հարկավոր է նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերին հարված է հասցվել այնպիսի վայրից, որտեղ գտնվում է ադրբեջանական քաղաքացիական բնակչությունը: «Առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանամերձ բնակչությանն օգտագործում է որպես մարդկային վահան՝ Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս փաստը բազմաթիվ առիթներով միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացվել»:
Եվ բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել Արցախի Պաշտպանության բանակի կողմից, որտեղ ցուցադրված է, որ Ադրբեջանն իր ռազմական կառույցները տեղադրում է  խաղաղ բնակավայրերում:

Այս տեղեկատվությունն ապացուցվում է այն փաստով, որ հուլիսի 6-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահերի անունից հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի՝ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդել քաղաքացիական անձանց: Համանախագահները նաև համարեցին հուլիսի 4-ին տեղի ունեցած միջադեպը որպես սադրիչ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված ջանքերը և կարող է վտանգել գալիք բանակցությունները:

«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունների մասին, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած թշնամական գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց զոհերի: Հրավիրում ենք կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու իրավիճակը և հստակորեն հետևել 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերին», - ասվում է հայտարարության մեջ:

«Ցավում ենք քաղաքացիական կյանքի յուրաքանչյուր կորուստի համար, անկախ ազգությունից, - եզրափակել է դեսպանը: Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների արդյունքում բոլոր  անմեղ զոհերի համար ողջ պատասխանատվությունը»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագրի արդյունքները
Ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում
Աղբյուր` Panorama.am
16:09
Մատենադարանը՝ հիմնադրամ
Կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Մեր ԲՈՒՀ-երը ոչ թե պետական, այլ ուսանողների վարձավճարներով ապրող կառույցներ են. փորձագետ
Մեզ այդքան իրավաբաններ ու միջազգային հարաբերությունների մասնագետներ պետք չեն
Աղբյուր` Panorama.am
15:51
Արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունը. Նախարար
Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
Աղբյուր` Panorama.am
15:45
Անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ հնարավոր չի լինի երկարաձգել
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայաստանում ներդրվում է հանրագրերի ինստիտուտը
Հավանության է արժանացել «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը չէր բացառել Լապշինի արտահանձնումը Ռուսաստան:
Աղբյուր` Panorama.am
15:15
Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Աղբյուր` Panorama.am
15:15
Համակարգչային դասընթացների հավաստագրեր՝ Ամասիայի և Ալավերդիի մասնակիցներին
ավարտվել են միջին տարիքի և տարեց (50+) բնակիչների համար առաջին դասընթացները, որն իրականացրել է «Ռոստելեկոմը»՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
15:09
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արցախում նշում են Ճարտար քաղաքի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Աղբյուր` Panorama.am
15:00
Հեծանվորդների Եվրոպայի առաջնությունում այսօր Ռոբերտ Խաչատրյանն է
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթանում է հեծանվահրապարակի Մ 23 եւ Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, երեկ Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թրամփը դադարեցրել է սիրիացի ապստամբներին զինելու ԿՀՎ ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դադարեցվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին զինելու և...
Աղբյուր` Panorama.am
14:40
Ինչպես է սուտը հնարվում. Լոքյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու մասին
«Գաղտնի քննարկում չի եղել, այդ քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ և ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկել, այդ մասին անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Մեր ըմբիշները ոչ մեկին չեն զիջում. Արշակ Հայրապետյան
Պատանիները պատրաստվում են հուլիսի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
14:30
ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմոն գործով 18 անդամի դատավարությունը:
Աղբյուր` Panorama.am
14:23
Քննություն է տարվում՝ պարզելու հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
Աղբյուր` Panorama.am
14:16
ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող. Իշխան Կարապետյան
«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող՝ մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով, Ծառայությունում բոլոր գործընթացներն...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
Աղբյուր` Panorama.am
13:47
Մեկնարկում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեն
«Անալոգ լեռը» ժամանակակից արվեստի փորձառություն
Աղբյուր` Panorama.am
13:25
Բարեգործություն՝ Telcell տերմինալներով
«Հանգանակված գումարները արագ տեղ կհասնեն՝ առանց միջնորդավճարի գանձման»,- հայտնում են հիմնադրամից»:
Աղբյուր` Panorama.am
13:18
Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության օգտագործման համար իրավախախտումները չեն կանխարգելվում»
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության...
Աղբյուր` Panorama.am
13:07
Հատուկենտ են մարդիկ, որ այդքան հստակ են ձևակերպում մտքերը, ինչպես ՀՀ նախագահը. քաղաքագետ
««Ռէվոլուցիա» հաղորդմանը տված վերջին հարցազրույցի ընթացքում նա չխուսափեց պատասխանել որևէ հարցի՝ ներառյալ սեփական ճակատագրի, քաղաքական ապագայի վերաբերյալ»:
Աղբյուր` Panorama.am
13:00
Հայաստանում միասնական երթուղային ցանց կներդրվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին։
Աղբյուր` Panorama.am
12:48
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արցախում
ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ :
Աղբյուր` Panorama.am
12:41
ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագրին կառավարությունը հավանություն տվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՌԴ-ն հասկանում է՝ ռազմական անհավասարակշռությունը պետք է ուղղվի. քաղաքագետ
Հակամարտությունները երբեք չեն կրկնում միմյանց, և հայելային անդրադարձերն ուղղակի բացառվում են:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}