Համայնքների խոշորացման ծրագիրը աշնանը նոր թափ է հավաքելու. «Հրապարակ»
Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ․ մարտ։ Գրեթե վերականգնվելու են նախկին շրջկոմները։ Օրինակ, Շիրակի մարզում 10 համայնք է կազմավորվելու, այսօր 79-ն է։ Մյուս մարզերի վերաբերյալ դեռ թվեր չկան. այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ի դեպ, ԱԺ ընտրություններից դուրս մնացածներից ոմանք անհամբեր սպասում են խոշորացմանը, որից հետո ՏԻՄ նոր ընտրություններ են հայտարարվելու, և հնարավորություն է ստեղծվելու խոշորացած համայնքների ղեկավարի պաշտոն ստանձնել։ Օրինակ՝ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղաքապետի հայտ ներկայացնել Թալինում»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին