Հայաստանում գինու արտադրությունն աճել է, օղունը՝ նվազել
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 3 149.7 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.5 տոկոսով: Նշենք, որ 2016թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 2 490.8 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 16.8%-ով` կազմելով 181.2 հազար լիտր:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-մայիսին ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում արտադրվել է 6 380.5 հազար լիտր գարեջուր` 2016թ-ի համեմատ աճելով 1.8 %-ով:
Միևնույն ժամանակ նվազել են որոշ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները: Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվար-մայիսին արտադրվել է 2 127.9 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38.7%-ով:
Նշված ժամանակահատվածում 12.3 տոկոսով նվազել են նաև վիսկիի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 730.7 հազար լիտր վիսկի, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 641 հազար:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց