Georgian airways-ի Թբիլիսի- Մոսկվա չվերթները սահմանափակվել են
ՌԴ տրանսպորտի նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ սահմանափակվել են վրացական ավիաընկերության Թբիլիսի-Մոսկվա չվերթները: ՏԱՍՍ-ին այս մասին ասել է նախարարության ներկայացուցիչը:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ մայիս ամսից վրացական ավիացիոն իշխանությունները թույլ չեն տալիս ռուսական «Ուրալյան ավիաուղիներին» չորս չվերթ իրականացնել մերձմոսկովյան Ժուկովսկիից դեպի Թբիլիսի:
«Վրացական կողմը պետք է կատարի պարտավորությունները ռուսական կողմի հանդեպ և «Ուրալյան ավիաուղիներին» այդ չվերթներն իրականացնելու թույլտվություն տա»,- նշել են ՌԴ տրանսպորտի նախարարությունում:
Վրացական Georgian airways ընկերությունը, որը 2014 թվականից իրականացնում է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթներ, այսօր հաղորդել է դեպի Մոսկվա չվերթների քանակի պարտադրված կրճատման մասին: Թբիլիսիում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ռուսական ավիացիոն իշխանություներն անսպասելի տեղեկացրել են Georgian airways-ին, որ չեղյալ են համարում Թբիլիսի-Մոսկվա 4 չվերթները:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները