«ԱվտոՎազի» ղեկավար. ռուսական ավտոշուկայի աճը 2017-ին կարող է կազմել մինչև 10 տոկոս
Ռուսական ավտոշուկան 2017 թվականի տվյալներով կարող է աճել 10 տոկոսով։ Այս մասին, ՏԱՍՍ.ռու-ի փոխանցմամբ, հայտնել է «ԱվտոՎազ» կոնցերնի ղեկավար Նիկոլյա Մորը։
«Ինչպես հայտնի է, այս տարվա սկզբին կանխատեսում կար, որ շուկան կարող է 4 տոկսի աճ ցույց տալ։ Կարծում եմ, այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ աճի իրական մակարդակը կկազմի 7-10 տոկոս»,- ասել է Մորը։
Հիշեցնենք, որ «ԱվտոՎազ»-ը Renault Nissan դաշինքի խոշորագույն արտադրողն է, Տոլյատիում գործարանը՝ աշխարհում ամենամեծերից մեկը։ Այն թողարկում է 4 բրենդի ավտոմեքենաներ՝ Lada, Renault, Nissan և Datsun։