Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկում է բանակցել
Հարավային Կորեան 2015 թվականից ի վեր առաջին անգամ առաջարկել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը պաշտպանության նախարարությունների մակարդակով բանակցություններ վարել, որպեսզի մեղմվի լարվածությունը թերակղզում: Եվրանյուզը գրում է, որ ենթադրվում է բանակցությունները կանցկացվեն Փհանմունջ գյուղում, որտեղ 1953 թվականին ստորագրվել էր հրադադարի համաձայնագիրը:
Կորեայի Հանրապետության պաշտպանության փոխնախարարն ասել է. «Մենք առաջարկել ենք Հյուսիսին պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներին բանակցությունները վարել հուլիսին 21-ին Փհանմունջ գյուղում, որպեսզի դադարեցվեն թշնամական բոլոր գործողությունները, որոնք ուժեղացնում են լարվածությունը սահմանաբաժան գծում»:
Հարավային Կորեայի նախագահը հուլիսի 6-ին հանդես էր եկել առաջարկությամբ՝ կորեական պատերազմի 64-րդ տարեդարձի կապակցությամբ սահմանին փոխադարձաբար դադարեցնել զորավարժությունները: Հարավկորեացի դիվանագետների տեղեկատվության համաձայն, Փհենյանը դրական էր արձագանքել այդ ելույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ