128 երկրներից շարքում կյանքի որակի ցուցանիշներով Թուրքիան 61-րդն է
Միջազգային «Deloitte» կազմակերպությունը ուսումնասիրություններ է իրականացնել աշխարհի 128 երկրների սոցոլորտներում: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Ըստ «Pressturk» լրատվամիջոցի՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կրթության, խոսքի ազատության, հանդուրժողականության, մարդկանց անվտանգության, առողջապահության, շրջակա միջավայրի մաքրության չափանիշներով 128 երկրների մեջ Թուրքիան զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 68.68 միավորով: Ցուցակը գլխավորում են Դանիան և Կանադան:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուսումնասիրությունների ժամանակ Թուրքիան բարձր ցուցանիշներ է գրանցել հատկապես սննդի և առողջապահության (98.38 միավոր) ու տեղեկատվական (94.90) չափանիշներում: Իսկ ամենացածր ցուցանիշները Թուրքիան գրանցել է մարդկանց ազատության ոլորտում (35.69 միավոր):
Կրթության ասպարեզում Թուրքիան հավաքել է 50.43 միավոր, աղտոտվածության առումով՝ 61.68 միավոր, իսկ մամուլի ազատությունում՝ 50.76 միավոր: Ի դեպ մամուլի անազատության ցուցանիշով Թուրքիան վերոնշյալ 128 երկրների շարքում զբաղեցրել է 116-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները