Քաղաքական 13:13 17/07/2017 Աշխարհում

Կոնգրեսական Թրոթի առաջադրած՝ Թուրքիային զենք վաճառելու մասին բանաձևի լրացումն ընդունվել է

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվ Թրոթի (հանրապետական, Միչիգան) առաջադրած՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքի վերաբերյալ լրացումը, հանդիսանալով Ն.Պ. 2810 բանաձևի՝ 2018թ. ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության ակտի մաս, ընդունվել է որպես ընդհանուր օրինագծի մաս:

Լրացման մեջ նշվում է. «Կոնգրեսն այն կարծիքին է, որ Թուրքիա արտահանման համար նախատեսված կիսաավտոմատ ատրճանակների վաճառքը շարունակվի մանրակրկիտ ուսումնասիրվել, մինչև բավարար և համապատասխան կարգավորում գտնվի»՝ հաշվի առնելով խաղաղ ցուցարարների դեմ Թուրքիայի անվտանգության պահակախմբի հարձակումն ԱՄՆ մայրաքաղաքում:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն արտակարգ քայլեր են ձեռնարկում Թուրքիայի դեմ, և ժամանակն է, որ Պետքարտուղարությունը նույն կերպ վարվի: Պետք է արգելենք այս սպառազինությունների վաճառքը և մեկընդմիշտ մատնացույց անենք Էրդողանին և ասել նրան, որ ռազմավարական դիրքը Թուրքիային օրենքից վեր չի դասում», - ասել է Թրոթը:

«Ընդամենը երկու ամիս առաջ Էրդողանի հրոսակները դաժան հարձակում սանձազերծեցին խաղաղ ցուցարարների վրա, ովքեր ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված իրենց իրավունքներն էին իրագործում, իսկ այդ ընթացքում նա [Էրդողանը] մի քանի քայլ հեռու կանգնած հանգիստ հետևում էր: Մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները ոտնահարող տխրահռչակ բռնակալ Էրդողանն իր ստոր բարքերը բերեց մեր երկրի մայրաքաղաք: Թեև Էրդողանի հրոսակները կարող են Անկարայում անպատիժ մնալ, սակայն այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սա լիովին անընդունելի է»,-ավելացրել է նա:

Կոնգրեսական Թրոթի առաջադրած՝ ​2810 բանաձևի լրացման մեջ մտավախություն է հայտնվում, որ «այս բռնարարքին մասնակցած անվտանգության ուժերը կարող են առաջարկվող գործարքի շրջանակներում Միացյալ Նահանգներից արտահանվող սպառազինությունը ստանալ»:

Լրացումը հիմնվում է անցյալ ամիս միաձայն ընդունված Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևի վրա, որով դատապարտվում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց տեղի ունեցած բռնությունը և կոչ անում օրինազանցներին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ օրենսդրության համաձայն:

Նախորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգերի հանձնաժողովին ուղղված նամակում Համագումարը լիակատար աջակցություն էր հայտնել կոնգրեսականի՝ առաջարկած բանաձևի լրացմանը և հորդորել ընդունել այն: Կանոնակարգերի հանձնաժողովի կողմից հաստատումը ուղի հարթեց ամբողջ Ներկայացուցիչների պալատի կողմից վերջինիս ընդունման համար:

«Ամերիկայի հայկական համագումարը խորին երախտագիտություն է հայտնում կոնգրեսական Թրոթին՝ Թուրքիան պատասխանատվության ենթարկելուն ուղղված նրա շարունակական ջանքերի համար»,-նշվում է հայտարարության մեջ:

«Այս լրացման ընդունումը հզոր ուղերձ է առ այն, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա իր ժողովրդավարական արժեքները ոտնահարվեն օտարերկրյա կառավարության կողմից»,-նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Բանաձևի իր առաջադրած լրացումից բացի անցյալ ամիս կոնգրեսական Թրոթը 36 կոնգրեսականների հետ առաջնորդել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ, որով դեմ էին արտահայտվում Թուրքիային նախատեսվող զենքի վաճառքին:

«Այլևս չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան վարկաբեկի մեր ժողովրդավարական արժեքները, և այս առաջարկված զենքի վաճառքը ոչ այլ ինչ է, քան Էրդողանի անվտանգության ուժերի գործողությունների սատարում: Այսպիսով, հաստատակամորեն հորդորում ենք ձեզ դեմ արտահայտվել այս առաջարկված վաճառքին և ցանկացած հնարավոր զենքի փոխանցում նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբին»,-ասված էր նամակում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:23
Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագրի արդյունքները
Ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում
Աղբյուր` Panorama.am
16:09
Մատենադարանը՝ հիմնադրամ
Կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Մեր ԲՈՒՀ-երը ոչ թե պետական, այլ ուսանողների վարձավճարներով ապրող կառույցներ են. փորձագետ
Մեզ այդքան իրավաբաններ ու միջազգային հարաբերությունների մասնագետներ պետք չեն
Աղբյուր` Panorama.am
15:51
Արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունը. Նախարար
Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
Աղբյուր` Panorama.am
15:45
Անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ հնարավոր չի լինի երկարաձգել
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայաստանում ներդրվում է հանրագրերի ինստիտուտը
Հավանության է արժանացել «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը չէր բացառել Լապշինի արտահանձնումը Ռուսաստան:
Աղբյուր` Panorama.am
15:15
Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Աղբյուր` Panorama.am
15:15
Համակարգչային դասընթացների հավաստագրեր՝ Ամասիայի և Ալավերդիի մասնակիցներին
ավարտվել են միջին տարիքի և տարեց (50+) բնակիչների համար առաջին դասընթացները, որն իրականացրել է «Ռոստելեկոմը»՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
15:09
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արցախում նշում են Ճարտար քաղաքի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Աղբյուր` Panorama.am
15:00
Հեծանվորդների Եվրոպայի առաջնությունում այսօր Ռոբերտ Խաչատրյանն է
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթանում է հեծանվահրապարակի Մ 23 եւ Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, երեկ Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թրամփը դադարեցրել է սիրիացի ապստամբներին զինելու ԿՀՎ ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դադարեցվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին զինելու և...
Աղբյուր` Panorama.am
14:40
Ինչպես է սուտը հնարվում. Լոքյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու մասին
«Գաղտնի քննարկում չի եղել, այդ քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ և ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկել, այդ մասին անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Մեր ըմբիշները ոչ մեկին չեն զիջում. Արշակ Հայրապետյան
Պատանիները պատրաստվում են հուլիսի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
14:30
ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմոն գործով 18 անդամի դատավարությունը:
Աղբյուր` Panorama.am
14:23
Քննություն է տարվում՝ պարզելու հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
Աղբյուր` Panorama.am
14:16
ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող. Իշխան Կարապետյան
«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող՝ մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով, Ծառայությունում բոլոր գործընթացներն...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
Աղբյուր` Panorama.am
13:47
Մեկնարկում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեն
«Անալոգ լեռը» ժամանակակից արվեստի փորձառություն
Աղբյուր` Panorama.am
13:25
Բարեգործություն՝ Telcell տերմինալներով
«Հանգանակված գումարները արագ տեղ կհասնեն՝ առանց միջնորդավճարի գանձման»,- հայտնում են հիմնադրամից»:
Աղբյուր` Panorama.am
13:18
Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության օգտագործման համար իրավախախտումները չեն կանխարգելվում»
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության...
Աղբյուր` Panorama.am
13:07
Հատուկենտ են մարդիկ, որ այդքան հստակ են ձևակերպում մտքերը, ինչպես ՀՀ նախագահը. քաղաքագետ
««Ռէվոլուցիա» հաղորդմանը տված վերջին հարցազրույցի ընթացքում նա չխուսափեց պատասխանել որևէ հարցի՝ ներառյալ սեփական ճակատագրի, քաղաքական ապագայի վերաբերյալ»:
Աղբյուր` Panorama.am
13:00
Հայաստանում միասնական երթուղային ցանց կներդրվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին։
Աղբյուր` Panorama.am
12:48
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արցախում
ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ :
Աղբյուր` Panorama.am
12:41
ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագրին կառավարությունը հավանություն տվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՌԴ-ն հասկանում է՝ ռազմական անհավասարակշռությունը պետք է ուղղվի. քաղաքագետ
Հակամարտությունները երբեք չեն կրկնում միմյանց, և հայելային անդրադարձերն ուղղակի բացառվում են:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}