Հասարակություն 14:38 17/07/2017 Աշխարհում

«Բիբլիո-Գլոբուսում» մեկնարկել է «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը

Ռուսաստանի մայրաքաղաքի Մյասնիցկայա փողոցում գտնվող ինտելեկտուալ կենտրոնում մեկնարկել է «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը»: ԴԻԱԼՈԳ կազմակերպության կողմից նախաձեռնված միջոցառումը նվիրված է եղել կազմակերպության գործունեության հարյուր օրվան: Կազմակերպության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել են ռուսաստանյան խորհրդարանականներ, գիտնականներ, վերլուծաբաններ, Մոսկվայի հայ և բաշկիր համայնքների ներկայացուցիչներ, ՌԴ ԱԳՆ և Մոսկվայում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ:

«Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը ներկայացրել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

«Ծրագրի շրջանակներում ռուսաստանյան տարբեր հարթակներում կկազմակերպվեն Հայաստանի պատմության, մշակույթի և ժամանակակից կյանքի նշանակալից էջերին նվիրված ձեռնարկներ` տարբեր ազգերի մեր բարեկամների մասնակցությամբ», -նշել է նա: 

Ծրագրի առաջին հյուրը  ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովն է եղել: Սենատորը  «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակն է:

Գիրքը ռուսերենով գոյություն ունեցող բոլոր պատմական աղբյուրների օգտագործմամբ շարադրված է չափածո կերպով, ուր պահպանվել են արևելյան պոեզիայի լավագույն ավանդույթները, պատմել է Նավոյանը:

«Բաշկիր հեղինակի և ռուսաստանյան քաղաքական գործչի աշխատությունը ներկայացնում է Հայաստանի համակարգված պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը չափածո շարադրանքով: Սա նոր և նշանակալի ավանդ է հայագիտությունում: Զինուրովը խորապես հրապուրված է Հայաստանի պատմությամբ և մշակույթով»,-նշել է ԴԻԱԼՈԳԻ նախագահը: 

Գիրքը, Նավոյանի խոսքերով, ունի լուսավորչական, հանրագիտարանային և գործնական նշանակություն, ինչպես նաև  «ազգամիջյան և միջկրոնական երկխոսության վառ օրինակ է»:

Եռահատորյակի հեղինակը այն գրել է ութը երկար տարիների ընթացքում: Այժմ իր աշխատությունը նա համարում է Հայաստանի պատմության, ազգագրության և ռազմական գործի տեղեկատու:   

«Հայ ժողովուրդը կանգնած է հնագույն քաղաքակրթության գլխին, դրա համար էլ ես որոշեցի գրել այս գիրքը», -ասել է Ռաֆայիլ Զինուրովը:

Հայաստանը վերապրել է տասնյոթ կայսրություն, և նրանցից յուրաքանչյուրը, հեղինակի խոսքով, ցանկացել է իր մեջ լուծարել հայ ժողովրդին: Բայց դա տեղի չի ունեցել:

«Հայերին հաջողվել է կլանումից խուսափել իրենց հատուկ խառնվածքի, սեփական գրի և հայ եկեղեցու շնորհիվ»,- համարում է Զինուրովը:

Յուրի Նավոյանը նշել է, որ Ռաֆայիլ Զինուրովը այժմ Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի դոկտորանտ է և նախատեսում իր երկրորդ` այս անգամ պատմագիտական դոկտորական ատենախոսությունը պաշտպանել Հայաստանում: 

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցը Ռաֆայիլ Զինուրովի աշխատությունը համարել է «հիմնարար աշխատանք չափածո կերպով»:

«Մասնագիտական հասարակայնության ներսում «պատմական պատերազմների» դարաշրջանում ծայրահեղորեն բարձրանում է հրատապ և օբյեկտիվ ուսումնասիրությունների պահանջը:  Աջ ու ձախ տեղի է ունենում պատմության կեղծարարություն, երբ մի ժողովրդի ձեռքբերումը ցածրացվում է մյուսի շահերի համար: Այդ շահարկումները պատմության և ակադեմիական գիտության հետ ոչ մի աղերս չունեն: Զինուրովի աշխատությունը որոշակի քաղաքացիական սխրանք է»,- նշել է նա իր ելույթում:

Ալեքսանդր Սվարանցը հատուկ ուշադրություն է դարձրել հայ և ռուս ժողովուրդների դարավոր հարաբերություններին` հղում անելով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:

«Նախագահն ասել է, որ մենք իհարկե, հպարտանում ենք այդ բարեկամությամբ, բայց դա ամենօրյա հսկայական աշխատանք է: Հատկապես երիտասարդության հետ աշխատանքը: Ամեն մի սերունդ պետք է այդ բարեկամությունում իր ավանդն ունենա», -հավելել է նա: 

Նա շնորհակալություն է հայտնել Ռաֆայիլ Զինուրովին` նրա հասարակական և քաղաքական աշխատանքի համար, որը նպաստում է այդ բարեկամության ամրապնդմանը:

«Բաշկորտոստոնի հայրենակցություն» կազմակերպության փոխնախագահ Օլեգ Մալիկովը պատմել է, որ կազմակերպության գործունեությունն ուղղված է տարբեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նրա խոսքերով, Զինուրովը ակտիվորեն նպաստում է հայ-ռուսական բարեկամության զարգացմանը: Ռաֆայիլ Զինուրովի շնորհիվ իրականացվել են մի շարք ծրագրեր Բաշկորտոստանի և Հայաստանի միջև:

Զինուրովը բազմակողմանի մարդ է: Լինելով ռուսաստանյան հայտնի քաղաքական գործիչ, նա ոչ միայն գրքեր է գրում, այլ նաև հրապուրվում է քանդակագործությամբ: Յուրի Նավոյանը պատմել է, որ մոսկովյան բաշկիրական համայնքի հետ միասին 2015 թ. ՌԴ Դաշնային Խորհրդում կազմակերպել են Զինուրովի քանդակների ցուցահանդեսը, որը բացել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նման մեկ ցուցահանդես էլ ծրագրվում է կազմակերպել Երևանում, որից հետո հեղինակը նախատեսում է հայկական թեմաներով իր քանդակները նվիրել Հայաստանի պետական պատկերասրահին:

Միջոցառման մասնակիցները տարօրինակ են համարել այն, որ մինչև օրս Ռաֆայիլ Զինուրովի գործունեությունը չի արժանացել Հայաստանի որևէ պետական պարգևի:

«Ռաֆայիլ Զինուրովի անունը ժողովրդի կողմից ոսկե տառերով է գրված Հայաստանի բարեկամների ցանկում»,- նշել է Նավոյանը:

Նա նաև հրապարակել է այն գործիչների անունները, ովքեր վերջին տասը տարիների ընթացքում առաջ են մղում հայ-բաշկիրական ծրագրերը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում:

Միջոցառման ավարտին հեղինակը իր գրքից մի հատված է կարդացել, որը նվիրված էր Ավարայրի ճակատամարտին:

       



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Հնդկացորենի վերամշակման փորձնական ծրագրի արդյունքները
Ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում
Աղբյուր` Panorama.am
16:09
Մատենադարանը՝ հիմնադրամ
Կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Մեր ԲՈՒՀ-երը ոչ թե պետական, այլ ուսանողների վարձավճարներով ապրող կառույցներ են. փորձագետ
Մեզ այդքան իրավաբաններ ու միջազգային հարաբերությունների մասնագետներ պետք չեն
Աղբյուր` Panorama.am
15:51
Արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունը. Նախարար
Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
Աղբյուր` Panorama.am
15:45
Անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ հնարավոր չի լինի երկարաձգել
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայաստանում ներդրվում է հանրագրերի ինստիտուտը
Հավանության է արժանացել «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից մի շարք...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հաստատվել են էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը չէր բացառել Լապշինի արտահանձնումը Ռուսաստան:
Աղբյուր` Panorama.am
15:15
Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Աղբյուր` Panorama.am
15:15
Համակարգչային դասընթացների հավաստագրեր՝ Ամասիայի և Ալավերդիի մասնակիցներին
ավարտվել են միջին տարիքի և տարեց (50+) բնակիչների համար առաջին դասընթացները, որն իրականացրել է «Ռոստելեկոմը»՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
15:09
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արցախում նշում են Ճարտար քաղաքի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Աղբյուր` Panorama.am
15:00
Հեծանվորդների Եվրոպայի առաջնությունում այսօր Ռոբերտ Խաչատրյանն է
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթանում է հեծանվահրապարակի Մ 23 եւ Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, երեկ Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թրամփը դադարեցրել է սիրիացի ապստամբներին զինելու ԿՀՎ ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դադարեցվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ պայքարող սիրիացի ապստամբներին զինելու և...
Աղբյուր` Panorama.am
14:40
Ինչպես է սուտը հնարվում. Լոքյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու մասին
«Գաղտնի քննարկում չի եղել, այդ քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ և ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկել, այդ մասին անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Մեր ըմբիշները ոչ մեկին չեն զիջում. Արշակ Հայրապետյան
Պատանիները պատրաստվում են հուլիսի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
14:30
ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմոն գործով 18 անդամի դատավարությունը:
Աղբյուր` Panorama.am
14:23
Քննություն է տարվում՝ պարզելու հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
Աղբյուր` Panorama.am
14:16
ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող. Իշխան Կարապետյան
«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող՝ մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով, Ծառայությունում բոլոր գործընթացներն...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
Աղբյուր` Panorama.am
13:47
Մեկնարկում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեն
«Անալոգ լեռը» ժամանակակից արվեստի փորձառություն
Աղբյուր` Panorama.am
13:25
Բարեգործություն՝ Telcell տերմինալներով
«Հանգանակված գումարները արագ տեղ կհասնեն՝ առանց միջնորդավճարի գանձման»,- հայտնում են հիմնադրամից»:
Աղբյուր` Panorama.am
13:18
Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության օգտագործման համար իրավախախտումները չեն կանխարգելվում»
«Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության...
Աղբյուր` Panorama.am
13:07
Հատուկենտ են մարդիկ, որ այդքան հստակ են ձևակերպում մտքերը, ինչպես ՀՀ նախագահը. քաղաքագետ
««Ռէվոլուցիա» հաղորդմանը տված վերջին հարցազրույցի ընթացքում նա չխուսափեց պատասխանել որևէ հարցի՝ ներառյալ սեփական ճակատագրի, քաղաքական ապագայի վերաբերյալ»:
Աղբյուր` Panorama.am
13:00
Հայաստանում միասնական երթուղային ցանց կներդրվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին։
Աղբյուր` Panorama.am
12:48
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արցախում
ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ :
Աղբյուր` Panorama.am
12:41
ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագրին կառավարությունը հավանություն տվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՌԴ-ն հասկանում է՝ ռազմական անհավասարակշռությունը պետք է ուղղվի. քաղաքագետ
Հակամարտությունները երբեք չեն կրկնում միմյանց, և հայելային անդրադարձերն ուղղակի բացառվում են:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}