ՃՏՊ-ից հետո Վրաստանի չորս քաղաքացի շարունակում է մնալ թուրքական հիվանդանոցներում
Վրացական մանկական «Լամպիրեբի» պարային համույթի անդամները, ովքեր Թուրքիայի տարածքում ավտովթարի էին ենթարկվել, արդեն վերադարձել են Վրաստան: «Գրուզիա -օնլայն»-ը գրում է, որ ծնողների, համույթի ղեկավարության, Աջարիայի վարչապետ Զուրաբ Պատարաձեի հետ միասին նրանք ուշ գիշեր հատել էին Սարպիի սահմանակետը:
«Այսօր 25 երեխա մեզ հետ վերադարձել է Վրաստան: Թուրքիայի տարբեր հիվանդանոցներում մնացել է 4 տուժած: Իրավապահները ուսումնասիրում են վթարի պատճառը: Կարծում եմ՝ արդեն վաղը կունենանք պատկերը»,- ասել է Զուրաբ Պատարաձեն:
Ավտովթարը տեղի է ունեցել նախօրեին Թուրքիայի Գիրեսուն քաղաքի մոտ: Տուժել է 38 մարդ: Պարային համույթն ուղևորվում էր Բուլղարիա՝ համերգային շրջագայության: