Արցախից արտադրանք է արտահանվում ՌԴ, ԱՄՆ, Կուբա, Ճապոնիա, Բելգիա, Իրան. Արման Սարգսյան
Արցախում առաջին անգամ անցկացվել է գործատուների հիմնախնդիրների վերհանմանն ուղղված հետազոտություն: Հետազոտության շրջանակում ընդգրկվել է 423 գործատու: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը:
«Հարցում ենք իրականացրել 423 գործատուի շրջանակում: Ընտրանքը շատ ներկայացուցչական էր, որովհետև Ղարաբաղում 3614 իրավաբանական անձ կա»,- նշեց նա՝ հավելելով, որ ընտրանքը կատարել են հաշվի առնելով աշխատողների թիվը, ոլորտը:
Նա նշեց, որ գործատուներն էապես կենտրոնացված են առևտրի ոլորտում: Գործատուների 72,3 տկոսի համար, հիմնական սպառման շուկան Արցախն է: Նրանց 14,8 տոկոսը սպառում իրականացնում է նաև Հայաստանում: Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ ակտիվ իրավիճակ կա արտերկրում սպառման իմաստով, իհարկե, տոկոսային հարաբերակցությունն այդքան մեծ չէ: Նա ասաց, որ Արցախից ՌԴ, ԱՄՆ, Կուբա, Ճապոնիա, Բելգիա արտահանվում է կոնյակ, գինի, օղի, պահածոներ, հյութեր, մսամթերք, գորգեր, Իրան արտահանվում է մանրատախտակ:
Ա. Սարգսյանի խոսքով, գործատուների 24 տոկոսը տվել է դրական կանխատեսում` նշելով, որ առաջիկայում կընդլայնեն սպառման շուկաները, 16 տոկոսը գտնում է, որ փոփոխություն չի լինի, 8 տոկոսը նվազում է արձանագրել:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի բարիքներից տաջիկները կզրկվեն
- Արցախում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը աճել է 3,59 տոկոսով
- Մատաղիսի խավիարի գործարանում նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 տոննա սև խավիար
- Արցախում արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 60.2 տոկոսով
- Արցախում հանքարդյունաբերության և բացհանքերի շահագործման ծավալներն ավելացել են
- Արցախում գործազուրկ է 2572 մարդ