Իրավունք 19:31 17/07/2017 Հայաստան

ՀՀ փաստաբանական դպրոցում բացվել է Տիգրան Տեր-Եսայանի լսարանը

Հուլիսի 17-ին ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպվել էր Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր Եսայանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառումն իրականացել է Տեր-Եսայանի ընտանիքի անմիջական մասնակցությամբ: Նրա անվամբ է անվանակոչվել ՀՀ փաստաբանական դպրոցի երեք լսարաններից մեկը:

Փաստաբանների պալատի հաղորդմամբ, հիշատակի միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյնաը՝ համառոտ ներկայացնելով Տիգրան Տեր-Եսայանի կենսագրությունն ու անցած ուղին: Փաստաբանների պալատի նախագահը, բնութագրելով Տիգրան Տեր Եսայանին, նշել է որ նա պրոֆեսիոնալ էր, համարձակ և լավ մարդ: Անդրադառնալով լսարանի անվանակոչմանը՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ այդ քայլով նպատակ է դրվում, որ ապագա սերունդներները ճանաչեն Տիգրան Տեր-Եսայանին և ընդհանրապես փաստաբանության զարգացման պատմությունն իմանան:

Պալատի Մեծ դահլիճում ցուցադրվել է Ա1 պլյուս հեռուստաընկերության կողմից պատրաստված հիշատակի ֆիլմը, որտեղ ներկայացված է Տիգրան Տեր-Եսայանի մասնագիտական, մարդկային կերպարը: Ֆիլմում հարցազրույցների տեսքով ընկերները, մտերիմները, գործընկերները նրան հիշում են որպես ընկերասեր, մարդու իրավունքները օրենքից վեր դասող և չափազանց հումորով մարդու:

Հիշատակի ֆիլմից հետո նրա մասին խոսել են Երևան քաղաքի ավագանու անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Փոստանջյանի հուշերում Տեր-Եսայանը պատկերվել է որպես ժողովրդավարական արժեքների ներդրման համար մարտնչող կերպար, ինչպես նաև նոր սերունդներին համարձակություն ներշնչող, կազմակերպչական բարձր ունակություններ դրսևորող ղեկավար և ավագ ընկեր, ումից կարելի էր մշտապես նոր բան սովորել: Ավետիք Իշխանյանը նշել է, որ Տեր-Եսայանն անփոխարինելի ընկեր էր և բացառիկ մարդ:
Տիգրան Տեր-Եսայանի մարդկային և մասնագիտական հատկանիշներին է անդրադարձել նաև փաստաբան Միշա Փիլիպոսյանն, ով ժամանակին եղել է ՀՀ փաստաբանների միության նախագահ: Նա ներկայացրել է Անկախ Հայաստանում փաստաբանական համայնքի ձևավորմանն առնչվող որոշ հարցեր, մասնավորապես՝ տարբեր միությունների ստեղծման, Տիգրան Տեր-Եսայանի ջանքերով դրանց միավորման կարևորությանը վերաբերող դրվագներ:

Միջոցառման մասնակիցները ներկա են եղել նաև ՀՀ Փաստաբանական դպրոցում Տիգրան Տեր-Եսայանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որը ուղեկցվել է փաստաբան Ալինա Ենգոյանի՝ Կոմիտասյան քառյակների կատարմամբ:

Տեղեկանք
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայան
23.04.1963թ. – հուլիս 2016թ.
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը ծնվել է 23.04.1963 թվականին, Երևան քաղաքում:
Տիգրան Տեր-Եսայանը 1999 թվականի մարտից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
1999 թվականին Հայաստանում տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումների արդյունքում հիսուն փաստաբանների կողմից Տիգրան Տեր-Եսայանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայ փաստաբանների միջազգային միությունը:
Հայաստանում փաստաբանական ինստիտուտի հզորացման նպատակով Հայ փաստաբանների միջազգային միությունը 2002 թվականի մարտին միացել է Փաստաբանների միջազգային միությանը, իսկ Տիգրան Տեր-Եսայանն ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է Փաստաբանների միջազգային միության նախագահ:
2005 թվականի հոկտեմբերին Փաստաբանների միջազգային միության և Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության միաձուլման արդյունքում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝ որպես փաստաբանների անկախ և ինքնակառավարվող մասնագիտական միասնական կառույց:
Տիգրան Տեր-Եսայանն անգնահատելի դերակատարում է ունեցել Հայաստանում փաստաբանության զարգացման հարցում: Նա հանդիսանում է Հայաստանում ազատ, անկախ և համարձակ մտածողություն ունեցող փաստաբանի կերպարը կերտողներից մեկը: Տիգրան Տեր-Եսայանը՝ լինելով նաև երիտասարդության ջատագով, դեռևս 1999 թվականին համախմբել է երիտասարդ փաստաբաններին, աջակցելով նրանց մասնագիտական դաշտում ինտեգրվելու գործընթացում: Տիգրան Տեր-Եսայանը նաև նյութական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի փաստաբանությանը, մասնավորապես՝ տարիներ շարունակ անհատույց օգտագործման պայմանով Հայ փաստաբանների միջազգային միությանն ապահովել է հագեցած վարչական շենքով, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցներով:
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը մահացել է 2016 թվականի հուլիսին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}