Կազմվել են 60 պատմամշակութային շենքերի գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ գույքագրվել են մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, գույքագրված 60 շենքերի համար կազմվել են նաև գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները:
«Անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը տեսանելի լինի, քանի որ այս հարցի առնչությամբ շատ քննադատություններ կան: Օր առաջ պետք է հաստատել գովազդային անձնագրերի նախագծերը, և խստորեն հետևեք, որ տվյալ տնտեսվարողները խելամիտ ժամկետներում գովազդային վահանակները համապատասխանեցնեն գովազդային անձնագրերով սահմանված պահանջներին», - ասել է Տարոն Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի պատմական շենքերը կունենան գովազդային անձնագրեր
- «Ելք-ի հաղթանակից հետո Երևանում որևէ պատմամշակութային հուշարձան որևէ ոտնձգության չի ենթարկվի. Ն.Փաշինյան
- Հուշարձանների պետական կադաստրի վարման համակարգը չկա ու... չկա
- Ճարտարապետ. Շատ քաղաքապետեր չգիտեն, թե որտեղ են իրենց ղեկավարած համայնքի գլխավոր հատակագծերը
- Մրցանակ հայկական հուշարձաններին՝ անտեսված ու վտանգված լինելու համար
- 241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ մայրաքաղաքում
- Քաղաքապետարանը չի պատրաստվում ապամոնտաժել Կարապի լճի մեջ գտնվող գովազդային սյունը
- Գովազդային ցուցանակ՝ Չարենցի «գլխին» (լուսանկար)