Մշակույթ 19:02 18/07/2017 Հայաստան

«Նրանց աշխարհայացքում արդեն այդ տեսակ մեծը տեղ չունի, գժերի ցուցակում է». Գրիգոր Բրուտյան

Գիտնական Վիկտոր Համբարձումյանի տունը կառուցվել է 1950 թվականին: Նրա մահից երկու տարի անց՝ 1998 թվականին, այն վերածվել է տուն-թանգարանի: Տարիներ շարունակ տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը բարձրաձայնում է, որ այն հիմնանորոգման կարիք ունի, սակայն անարդյունք:

«Շենքը չափազանց հին է: Կառուցվել է 1950 թվականին՝ այն ժամանակվա հնարավորություններով: Հիմքը կառուցված է տուֆ քարից՝ շլամի և ավազի  շաղախով, որը հիմա քայքայված վիճակում է:  Շենքից վերև, ներքև այգիներ են, հենց ջրում են, տուֆե հիմքն անմիջապես քաշում է խոնավություն: Առաջին հարկն ամբողջ պարագծով խոնավ է: Առաջին հարկի հատակը գերանների վրա է, որոնք փտում են: Քանի որ հատակը գերաններից է, տակից կրծողներն անարգելք մտնում են շենք»,- Panorama.am-ի հետ զրույցում շենքի անմխիթար վիճակն այսպես ներկայացրեց  Գրիգոր Բրուտյանը:

Նա ընդգծեց, որ միայն հիմնանորգման դեպքում խնդիրները կլուծվեն. հիմքը պետք է բետոնապատվի, տախտակե հատակները պետք է բետոնապատվեն. «Շատ մեծ աշխատանք կա անելու: Մինչև դա չարվի՝ ոչ խոնավության, ոչ էլ կրծողների հարցերը չեն լուծվի»: 

Տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ տարիներ առաջ դիմել է ԳԱԱ ղեկավարությանը, հանրապետության կառավարությանը՝ հիմնանորոգման հարցով, հիմա այլևս ոչ մի տեղ չի դիմում:

Շենքի անմխիթար վիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում ցուցանմուշների վրա: Գ. Բրուտյանի խոսքով, թանգարանում պահվում են եզակի նմուշներ, Վիկտոր Համբարձումյանի անձնական գրադարանը, արխիվային նյութեր:

«Ամեն ինչին վնասում է: Փափուկ կահույք կա, խոնավությունից փչանում է: Գրքերը, արխիվային նյութերը նույնպես վնասվում են, թուղթը ոչ խոնավություն է սիրում, ոչ էլ դիմանում է կրծողներին: Ունենք գրքեր, որոնց կազմերը կրծողները կերել են»,- ասաց նա:

Չնայած այս վիճակին, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանն ունի իր այցելուները: Հիմնական այցելուներ Հայաստանից են՝ դպրոցականներ, լինում են նաև զբոսաշրջիկ այցելուներ:

Հարցին, թե արդյո՞ք  համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականն արժանի է նման վերաբերմունքի, ում տունն այսօր նման վիճակում է, Գրիգոր Բրուտյանն ասաց. «Մարդիկ թքած ունի իրենց երկրի վրա, թողնում գնում են այլ տեղ՝ լավ ապրելու համար: Թքած ունեն մշակութային, հոգևոր արժեքների վրա: Եթե ամբողջ երկրի վրա մարդ պատրաստ է թքելու, մի մեծանուն գիտնականն ի՞նչ է որ: Պետությունն էլ մեր ժողովրդի մի մասն է: Ինչպես հասարակության վերաբերմունքն է, նույնը պետության վերաբերմունքն է, ինչպես կարելի է այլ բան սպասել պետությունից:

Նման աշխարհայացքի պայմաններում ինչ-որ մի եզակի գիտնականի հիշատակին հատուկ վերաբերմունք լինի՞: Ինչպե՞ս կարող է:

Մեր հասարակությունը՝ ներքից վերև, այսօր դարձել է չափազանց նյութականացված, նայում են՝ ի՞նչ կտա սա ինձ, իմ փորին: Ես այդ մարդկանցից ուրիշ բան չեմ սպասում:

Մեր այսօրվա ջոջերից՝ հարուստ մարդկանցից, անունն էլ չգիտեմ, եկել տեսել են, որ բացատրել եմ, թե ինչպիսի պայմաններում է ապրել Համբարձումյանը, ասում  է՝ էս մարդը կարողա գիժ է եղել: Նրանց աշխարհայացքում արդեն այդ տեսակ մեծը տեղ չունի, գժերի ցուցակում է»:

Իսկ աշխարհահռչակ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ում միտքը զորու էր հասնել տիեզերքի գալարներին ու աստղային գաղտնիքներին, իր սիրո ու արժեքների մեջ խիստ «համեստ» էր. «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
29.08.1994»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Եղանակը՝ առաջիկա օրերին
Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարությունից օդի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կիևը Այվազովսկու կտավների միջազգային հետախուզում է հայտարարել
Ուկրաինան հայտարարել է երկրի թանգարանային ֆոնդից 52 գեղանկարների միջազգային հետախուզման մասին, դրանց մեջ են նաև Այվազովսկու աշխատանքները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին: «Գազեռտա.ռու»-ի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հնդկաստանում 10 տարեկան աղջիկը մայր է դարձել
Հնդկաստանի տասնամյա բնակչուհին ծննդաբերել է: Նա աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել: «Վեստի.ռու»-ի  փոխանցմամբ, աղջիկը հղիացել...
Աղբյուր` Panorama.am
19:48
Բուրքայով խորհրդարան գնացած ավստրալուհին ապշեցրել է պատգամավորներին
Ավստրալիայի «Մեկ ազգ» աջ կուսակցության առաջնորդ Փոլին Հենսոնը Սենատի նիստին եկել է բուրքայով (մուսուլման կանանց հագուստ) և ապշեցրել...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հայաստանից երկու նետաձիգ կմասնակցի աշխարհի պատանիների ու երիտասարդների առաջնությանը
Նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի երկու անդամներ՝ Արման Բալդիյանը և Լևոն Պողոսյանը պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Արգենտինայում...
Աղբյուր` Panorama.am
19:23
Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան-Կորյուն խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Կառլեն Մկրտչյանը միացել է «Փյունիկին»
Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Վթարային ջրանջատում Արաբկիրում
Օգոստոսի 18-ին ժամը 10.00-22.00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեծ Պարնիում աճեցրած կտավատից նախատեսում են ձեթ ստանալ հենց գյուղում
Այստեղ ցանքատարածությունները մշակվում են ամբողջությամբ:
Աղբյուր` Panorama.am
18:38
Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար
Սուրբ Կիրակոսն արդեն 3 տարի է՝ փակ է և այնտեղ արարողություններ չեն կատարվում, իսկ տեղի հայ բնակչությունը կրոնական ծեսերի համար այլ եկեղեցի չունի:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Բելառուսից մսի և կաթնամթերքի ներկրումը
Ռոսսելխոզնադզորն օգոստոսի 18-ից  ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի Բելառուսի միս արտադրող և կաթնամթերք արտադրող երեք ընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Խոսրովի անտառ արգելոցի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը 100 000 եվրո է նվիրաբերում
«Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը»:
Աղբյուր` Panorama.am
18:00
Սոչիի օդանավակայանում Հայաստանից տարված ձուկ են այրել
Սոչիի օդանավակայանում Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները առգրավել են 20 արկղ առևտրային բեռ: «Vesti-sochi»-ի հաղորդմամբ, ապրանքն այդ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան,...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԱՄՆ դեսպանի խնդրանքով հայաստանցի ուսանողին տարկետում տրվեց
Կառավարության այսօրվա նիստում 1995 թ. ծնված Ց. Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվեց  մինչև ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով
Այսօր ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք ծանրորդներ՝  Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Մենք շատ լավ համագործակցում ենք Հայաստանի հետ. ԻԻՀ նախագահի խորհրդական
«Վստահ եմ` մեր համագործակցությունը տնտեսական բնագավառում՝ հատկապես էներգետիկայի ասպարեզում կշարունակի զարգանալ, խորանալ և փոխշահավետ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
«Ես կգամ սեպտեմբերի 10-ին: Կգամ Լեհաստանից, «Կրակովեց» անցակետով»:
Աղբյուր` Panorama.am
16:09
Սև ծովում հայ է խեղդվել
Սև ծովի վրացական ափերի մոտ՝  Ցիխիսձիրի շրջանում փրկարար ծառայության աշխատակիցները ջրից դուրս են բերել երիտասարդ տղամարդու դի: Նա երեկ էր...
Աղբյուր` Panorama.am
16:00
Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը
Նախագահին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների մասին։
Աղբյուր` Panorama.am
15:48
Բացահայտվել է սուտ մատնության ևս երկու դեպք. ՀՔԾ
Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ։
Աղբյուր` Panorama.am
15:20
ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ կգումարի
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր ժամը 20:00-ին գործադիր մարմնի նիստ կգումարի։ Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական...
Աղբյուր` Panorama.am
15:11
Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ
Բնապահպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից։
Աղբյուր` Panorama.am
15:00
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել Վանաձորի գրադարանները
«Փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից»:
Աղբյուր` Panorama.am
14:46
Ավարտվել է նախկին փեսայի կողմից աներոջը դանակահարելու դեպքով քրգործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մհեր Երզնկյան. Չպարգևատրված հերոսը
15:59 17/08/2017

Մհեր Երզնկյան. Չպարգևատրված հերոսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}