Անոմալ ցուրտ՝ Արգենտինայում
Անոմալ եղանակ է Արգենտինայում, աննախադեպ վաղ սառնամանիքներ են Սան-Կարլոս-դե-Բարիլոչե քաղաքում: Վեստի.ռու կայքը, հղում անելով արգենտինական լրատվամիջոցներին, գրում է, որ գրանցվել է մինչև -25 աստիճան, ինչը բացարձակ ռեկորդ է: Քաղաքը ծածկված է ձյունով, բարձրությունը հասնում է մինչև 50 սանտիմետրի: Դա նույնպես անակնկալ է եղել տեղի բնակիչների համար:
Օդերևութաբաններն անոմալ սառնամանիքի պատճառը համարում են այն, որ տարածաշրջան է եկել այսպես կոչված, «դարի մրրիկը»: Այն առանց Էլեկտրաէներգիայի է թողել 25 հազար մարդու, տեղի օդանավակայանի աշխատանքը խափանվել է: