Մոսկվայում հայ խորհրդարանականները համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են վերջիններիս հուզող հարցեր
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, խորհրդարանականները հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետները: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման, հայապահպանության և ազգային արժեքների պահպանման գործում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի շիրմաքարին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը եղել և վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը. Վալենտինա Մատվիենկո
- Արա Բաբլոյան. Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում, իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան
- ԱԺ նախագահ. ՀՀ օրակարգում ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա
- Վյաչեսլավ Վոլոդին. Հայաստանը մեզ համար ռազմավարական և հուսալի գործընկեր է