Հնարավոր է՝ Ռուսաստանն ու Եգիպտոսը մինչև տարեվերջ չվերականգնեն ավիահաղորդակցությունը
Չի բացառվում, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը մինչև տարեվերջ չվերականգնեն ավիահաղորդակցությունը, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքսին։
«Եգիպտական կողմը կապի դուրս չի գալիս և չի հրավիրում մեր անվտանգության մասնագետներին։ Այս վիճակում դժվար թե հնարավոր կլինի անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել և այս տարի վերականգնել ավիահաղորդակցությունը»,- ասել է «Ինտերֆաքսի» աղբյուրը։
Նրա խոսքով, անվտանգության ստուգումների ժամանակ անհարթություններ են հայտնաբերվել օդանավակայանների հատկապես «մանրէազերծ գոտիներ» նիկաբով կանանց թողնելու մասով։