Ինչպես է սուտը հնարվում. Լոքյանը՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու մասին
«Գաղտնի քննարկում չի եղել, այդ քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ և ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկել, այդ մասին անգամ որևէ բառ չի հնչել»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ բյուրոյի և ԳՄ համատեղ նիստն օրերս այնքան էլ հարթ չի ընթացել, քանի որ Սփյուռքի, մասնավորապես, ԱՄՆ դաշնակցականները պահանջել են, որպեսզի ՀՅԴ անդամները քննարկեն կոալիցիայից դուրս գալու հարցը:
«Այս պարագայում կարելի է ասել՝ ինչպես է սուտը հնարվում: Քննարկվել է՝ ինչ ընթացք ունի կոալիցիայում լինելու գործընթացը, ինչպես է կառավարությունն այսօր աշխատում, ինչ առաջնահերթություններ ունի և ուր ենք գնում մենք՝ երկրում բարեփոխումներն իրականացնելու, ներդրումային դաշտն աշխուժացնելու առումով»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Նա նաև ասաց, որ կարդացել է այդ տեղեկությունը և զարմացել, քանի որ ԱՄՆ-ից որևէ մեկը չի մասնակցել այդ միջոցառմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ